44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության գործերով արդարացման դատավճիռ չի կայացվել. Գոռ Աբրահամյան

2020թ. արցախյան պատերազմից հետո դատարան ուղարկված՝ պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով «armlur.am» կայքում օգոստոսի 25-ին հրապարակված տեղեկությանը, որում նշված է, որ դատարանում գտնվող մի քրեական վարույթով պետական դավաճանություն կատարելու մեջ մեղադրվող Ա. Սարդարյանը դատարանի որոշմամբ արդարացվել է:

«Ի գիտություն «հավաստի աղբյուրներին» հղումներով հրապարակումները հալած յուղի տեղ ընդունող լրատվամիջոցների՝ հարկ եմ համարում նշել, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով 2022թ. փետրվարի 10-ին Ա. Սարդարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը):

2022թ. հունիսի 10-ին Ա. Սարդարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):

Նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ քրեական վարույթից Ա. Սարդարյանի մասն անջատվել է և 2022թ. հունիսի 17-ին ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2022թ. հունիսի 30-ին դատարանը, քննարկելով մեղադրյալ Ա. Սարդարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցը, որոշել է կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:

Այլ կերպ ասած՝ քրեական այս վարույթով դատական քննությունը շարունակվում է, իսկ Ա. Սարդարյանը կալանավորված է»,- գրել է Աբրահամյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի խորհրդարանի պատգամավորները կմեկնեն Թուրքիա

Հաջորդը

Նախատեսվում է սոցիալական աջակցություն «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչո՞ւ է ակտիվացել ընդդիմությունը. Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Ընդդիմադիրների փողոցսյին պայքարը ակտիվացվել է մեկ կետից՝ Ռուսաստանից, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Մանրամասները տեսանյութում
Դիտել

Ղրղզստանում չեղյալ են հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները, կիրակի լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում:…
Դիտել

ԱՄՆ-ը 2 մլն դոլար է հատկացնում Ղարաբաղում հակամարտությունից տուժած տարածքների ականազերծման համար

ԱՄՆ-ը 2 մլն դոլար է տրամադրում հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած տարածքներում ականազերծման գործողությունների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share