44-ամյա տղամարդը նռնակով սպառնացել էր սպանել տան անդամներին

Հունիսի 8-ին, ժամը 21.11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ մեկի մոտ նռնակ կա, և անջատել էր հեռախոսը: Հետադարձ զանգի միջոցով պարզվել է, որ ահազանգողը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի 69-ամյա բնակիչ է:

Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ 69-ամյա տանտիրոջ 44-ամյա որդին ժամը 20.00-ի սահմաններում երկու նռնակը ձեռքին, ալկոհոլ օգտագործած վիճակում մտել էր տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակները կպայթեցնի և կսպանի նրանց, սակայն հանդիպելով հոր և եղբոր դիմադրությանը՝ դուրս էր եկել տնից և նռնակները պահել տան հետնամասի խոտերի մեջ: Նշված վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են «Ֆ-1» տիպի երկու նռնակ՝ պայթուցիչներով:

Տանտերը առանձնատան մոտակա կիսաքանդ շինությունում գտնվող մեղվափեթակի արկղի միջից ներկայացրել է 4 լիտր տարողությամբ տարա՝ 181 գրամ կանեփանման զանգվածով, և 3 լիտր տարողությամբ տարա՝ դեղնականաչավուն հեղուկով: Նա կիսաքանդ շինության տարբեր հատվածներից ներկայացրել է նաև պլաստմասսե շշեր, որոնք նախատեսված են եղել կանեփի զանգվածը ծխելու համար, և մեկ ներարկիչ: Հայտնել է, որ կանեփանման զանգվածը պատկանում է որդուն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 44-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաստաթուղթը գրեթե պատրաստ է. Օվերչուկ

Հաջորդը

Արայիկ Հարությունյանը պատերազմի վետերաններին է ներկայացրել ռազմաքաղաքական իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Տարեսկզբից «e-Permits» համակարգով տրվել է քաղաքաշինական  1480 թույլտվություն

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով տրամադրվող քաղաքաշինական թույլտվությունների քանակն օրեցօր ավելանում է: 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում www.e-Permits.am միասնական…
Դիտել

Մաղթանքն է, որ Տերը հաստատուն պահի տիկնանց և օրիորդաց հավատքի, բարի գործերի ու առաքինությունների մեջ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի կապակցությամբ։ «Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս…
Դիտել

Մայրաքաղաքի վաճառքի կետերում և մայթեզրերին հայտնաբերված սիգի վաճառքը կասեցվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, ՀՀ ոստիկանության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ծառայություն…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Թող գնան Պուտինից աշխատավարձ ուզեն. Լևոն Շիրինյան

Արցախը «բանտիկով» տվեցին Ադրբեջանին, թող գնան Պուտինից աշխատավարձ ուզեն, իր հրամանները լավ կատարելու համար, մենք ինչի պետք է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share