44 օրյա դժոխք

Մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի բոլոր ուղղություններով։ Պատերազմը տեւեց 44 օր եւ ավարտվեց նոյեմբերի 10-ին, երբ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն, ըստ որի հակամարտող երկրների զորքերը կանգնում են այնտեղ որտեղ գտնվում են նոյեմբերի 9-ի դրությամբ։ Պատերազմի ընթացքում թշնամին կարողացավ գրավել Հադրութը, Շուշին եւ տասնյակ այլ հայկական բնակավայրեր։

Բացի այդ նոյեմբերի 10-ից հետո Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում Արցախի անվտանգության ամբողջ գոտին, այդ թվում՝ Քարվաճառի շրջանը, Ակնան (Աղդամը) Ղազախի շրջանի հայկական զորքերի կողմից վերահսկվող տարածքները եւ Բերձորի (Լաչինի) շրջանը։

Պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը հրթիռակոծում էր նաեւ Արցախի բնակավայրերն ու քաղաքացիական օբյեկտները, կիրառում էր արգելված զինատեսակներ, այդ թվում նաեւ ֆոսֆորային զենք։

Ըստ պաշտոնական պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։ 27.09.2021թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Ադրբեջանական կողմի հրապարակած պաշտոնական տվյալով այդ երկիրը պատերազմի ընթացքում տվել է մոտ 3000 զոհ, թեպետ օտարերկրյա փորձագետներն ու տեղեկատվական աղբյուրներ նշում են, որ Ադրբեջանի զոհերը մի քանի անգամ ավելի են պաշտոնական թվերից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Հաջորդը

Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ. Քննչական կոմիտե

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՀ քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված…
Դիտել

Ժնևում Արարատ Միրզոյանը հանդիպել է ունեցել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share