44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր թոռանը. վերջինս մահացել է

Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 20:30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:  

Ըստ երեխայի հարազատների, նա մարմնական վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:20-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ-ին, ով այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է:  

Փաստի առթիվ քննիչ Ավետիսյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արսեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:  

Ավտոմեքենան ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:   Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ին հորեղբոր թոռն էր: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Հաջորդը

Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանել է ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և…
Դիտել

ՌԴ փոխարտգործնախարարի տարօրինակ հայտարարությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և աշխատում է Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի…
Դիտել

Կարծում եմ ամբողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան

Արցախից իրենք եկել են շատ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share