5 մարդու մահվան պատճառ դարձած «BMW X5»-ի վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արզնու խճուղու միջնամասում միմյանց են բախվել հանդիպակաց երթևեկող «BMW X5» և «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել է նաև իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային և կանգնել։

Վթարի հետևանքով «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենայի՝ 1976թ. ծնված վարորդը  և 1982, 2005, 1957, 1988թթ. ծնված ուղևորները տեղում մահացել են, իսկ ուղևորներից մեկը (ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանակարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության:

«BMW X5» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում. վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ դատատոկսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը
Սերժ

Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքնել է Բաքվի իրավապահների հայտարարությանը

Հաջորդը

Երեւանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է 858 հազար 981 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում (2 դեղաչափ) ստացել է 858 հազար 981 մարդ:…
Դիտել

Աֆղանստանում պատրաստակամություն են հայտնել աշխատել թալիբների հետ

Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարը հայտարարել է, որ երկրի պաշտոնական իշխանությունները պատրաստ են համագործակցել «Թալիբան» շարժման…
Դիտել

Հայաստանի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նրա հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցում քննարկել են Արցախում ռուս խաղաղապհների առաքելության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share