50 %-ի չափով հավելավճար կստանա կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած ուսուցիչների 6 %-ը

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլի արդյունքները:

Նախարարը տեղեկացրել է, որ ըստ կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի՝ գործընթացին կարող էին մասնակցել շուրջ 29 441 ուսուցիչներ (5-ից 12-րդ դասարանների բոլոր առարկայական ուսուցիչները): Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կամավոր ատեստավորման հայտ էր ներկայացրել 3886 ուսուցիչ (շահառուների շուրջ 13 տոկոսը), որոնցից ատեստավորմանը մասնակցել է 2300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: Նախորդ տարի հնարավոր շահառուների ընդհանուր թիվը 15 417 էր, որոնցից գրանցվել էր շուրջ 9 տոկոսը:

2022 թվականի արդյունքներով կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել է մասնակիցների 2/3-րդը՝ 66 տոկոսը, սակայն ֆինանսական ավելացումներ ստանալու են 1059 ուսուցիչներ՝

30 %-ի չափով հավելավճար՝ 525 ուսուցիչ (մասնակիցների 23 %-ը),
40 %-ի չափով հավելավճար՝ 397 ուսուցիչ (մասնակիցների 17 %-ը),
50 %-ի չափով հավելավճար՝ 137 ուսուցիչ (մասնակիցների 6 %-ը):

Ինչպես հայտնի է՝ ֆինանսական հատկացումներ ստանում են ատեստավորման 70 և ավելի տոկոսը հաղթահարած ուսուցիչները: Նշենք նաև, որ ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափն ավելի վաղ սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ, որի նկատմամբ կկիրառվի հավելավճարը:

Նախարար Վահրամ Դումանյանը նաև հայտնել է, որ 2023 թվականից սկսած ատեստավորման գործընթացն անցկացվելու է նաև 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների և դասվարների համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է շարունակել գործընթացը և ուսուցիչներին քաջալերել՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գյումրու փողոցներինց մեկը կկրի Հասմիկ Կիրակոսյանի անունը

Հաջորդը

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության պատվիրակության հետ

Առնչվող նյութեր
Դիտել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հյուրընկալել են դերասան Սերգեյ Դանիելյանին

Մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գրադարանում ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ հանդիպում-քննարկում…
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 1.4 հա տարածքում բռնկված հրդեհները

Հունիսի 20-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ…
Դիտել

Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Ալեքսանյանը 6:3 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։ Ալեքսանյանը եզրափակիչ էր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share