ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առիթով Երեւան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Երեւանում խորհրդարանական ամենամասշտաբային միջոցառումը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ անցկացնելու փաստը եւ հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա կազմակերպության անդամ երկրների պատվիրակություններին տեղում ծանոթանալու մեր երկրում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ զարգացումներին:

Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական հերթական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրներին, Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին: ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է խրախուսել ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների միջեւ երկխոսությունն ու համագործակցությանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ աջակցություն ցույց տալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը՝ հիշեցնելով, որ չնայած ամենօրյա ռեժիմով միջազգային կառույցներին ուղղած մեր ահազանգերին՝ չստացվեց կանխել ադրբեջանական աղետը:

ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է խաղաղություն հաստատելու եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացում ապահովելու մեր տեսլականը: ԵԱՀԿ ԽՎ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բաքու կատարած այցից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հաջորդը

Բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիան Հայաստանին առաջարկել է հաջորդը հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում

Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, սակայն մինչ այժմ որևէ արձագանք…
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահները շարունակում են հայտնաբերված զինամթերքի վնասազերծումը

Ռուս զինծառայողները «Բալիջա» հատուկ զորավարժարանում օրական ոչնչացնում են մոտ 120 պայթյունավտանգ առարկա, ներառյալ՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share