Երևանում առաջին անգամ կկայանա «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի պրեմիերան

Առաջին անգամ, ապրիլի 6-ին Երևանում կկայանա Լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան։

Ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան ՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։ Ապրիլի 6-ին ժամը 17:00-ից կսկսի կարմիր գորգի եւ հյուրի հանդիսավոր մուտքի արարողությունը, իսկ 19:30 մյուզիքլի աննախադեպ բեմադրությունը:

Մյուզիքլի գլխավոր դերում ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդցիտելին (Նորմա Դեզմոնդ), Եվգենի Ելպաշև (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովա (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյան (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյան (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյան (Սեսիլ Դեմիլ), ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի առաջատար արտիստներ:

«Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի երկրում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը՝ ռուսերենով, Հայաստանի և ԱՊՀ երկրների տարածքում, որը իրականացնում է՝ Էնդրյու Լլոյդ Ուեբերի թատերական ընկերության՝ The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ և հավակնում է ԱՊՀ տարածքում տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկի կոչմանը:

«Սանսեթ Բուլվար»-ը՝ Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական բեմադրվել է Հայաստանում։ Նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։

Հայկական «Սանսեթ բուլվար»-ի պատրաստման յուրաքանչյուր փուլ ստուգվում և հավանության է արժանանում Էնդրյու Լլոյդ Ուեբերի ընկերության լոնդոնյան գրասենյակի կողմից։ Բեմադրությունն իրականացվում է իրավատերերի թույլտվությամբ, բայց արևմտյան տարբերակի «փոխադրում» չէ. սա բոլորովին նոր ներկայացում է, մյուզիքլի հեղինակային ընթերցում. դա վերաբերում է և՛ պատկերների մեկնաբանմանը, և՛ ռեժիսորական որոշմանը, և՛ տեսողական բաղադրիչին։

«Սանսեթ Բուլվարի»-ի նման տարբերակը կներկայացվի միայն Հայաստանում։ Ներկայացման նման տարբերակ թատերական աշխարհում գոյություն չունի։ Երևանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար. այս շքեղ նվերը մայրաքաղաքին պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ

Հաջորդը

Ադրբեջանցիները քիչ առաջ արգելել են արցախցիների մուտքը Արցախ. ԱՀ պետնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ

Հայաստանում անցած շաբաթ ստացված AstraZeneca ընկերության պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է գտնվում: Առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև…
Դիտել

Քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է աշխատակցի դին

2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում հայտնաբերվել է…
Դիտել

Մանրամասներ Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումից. կա երեք զոհ

Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության…
Դիտել

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը նոր էսկալացիայի վտանգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share