Մանրամասներ Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումից. կա երեք զոհ

Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դիվերսիոն հարձակում Արցախում. կա զոհ և վիրավոր

Հաջորդը

Մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել. ԱՀ պետնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը

Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20։50-ին, Փոքր Վեդի…
Դիտել

Հայկական կողմը հրաժարվեց Բիշքեկի հանդիպումից․ հարց է առաջանում՝ Հայաստանն ուզո՞ւմ է խաղաղություն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում, ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ և ՆԳՆ պետերի հետ հանդիպմանն, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին…
Դիտել

Արմավիրի տներից մեկում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Իրացնելով ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել 62-ամյա…
Դիտել

Պարգևատրման արարողություն՝ ԱՀ Պաշտպանության բանակում

Փետրվարի 1-ին ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը պարգևատրման հանդիսավոր արարողություն է իրականացրել՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 30-ամյակին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share