ԱՄՆ–ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, և նա դա Մյունխենում քննարկել է երկու երկրի ղեկավարների հետ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Նա երկրների ղեկավարներին խրախուսել է միասին աշխատել՝ լուծելու ի վերջո մնացած ընդամենը մի քանի հարցերը: Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի։ Երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունն ու օգնությունը համաձայնության հասնելու համար»,- նշել է նա։

Հարցին՝ արդյոք նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, Միլլերը դրական պատասխան է տվել։

«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և նա դա ուղղակի քննարկել է այս երկու երկրների ղեկավարների հետ և խրախուսել նրանց միասին աշխատել՝ հաղթահարելու մնացած մի քանի մարտահրավերները: Եվ մենք շարունակելու ենք խրախուսել այդ երկրներին, որ հասնեն խաղաղության համաձայնագրի։ Ես գիտեմ, որ երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում, ուստի մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը՝ համաձայնության հասնելու հարցում»,– ասել է նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակը. Le Figaro

Հաջորդը

Հայաստան մեկնող Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության կազմում են նաև պաշտպանական արդյունաբերության ընկերություններ․ Politico

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային…
Դիտել

Խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ պետք է ձևավորվեն․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ պետք է ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման…
Դիտել

Տաջիկստանը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց արտահերթ նիստում, կոչ է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share