Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան

Զորակոչիկների իրավունքների հետ կապված հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են. Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 17-ին, այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան:

Այցն իրականացվել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ: Նպատակն էր տեղում դիտարկել ամառային զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի և զորակոչիկների հետ:

«Որպես զինված ուժերի նկատմամբ արտաքին վերահսկողություն իրականացնող մարմիններ՝ հնարավորություն ունենք լուծելու զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերը: Այս համատեքստում կարևորում եմ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը»,- նշել է Անահիտ Մանասյանը:

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում, հատուկ ուշադրություն է դարձվել զորակոչի կազմակերպման պայմաններին, զորակոչիկների դիմավորման, ընդունման, գրանցման կարգին, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացին:

Անահիտ Մանասյանը հատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու զորակոչիկների բուժզննումների ընթացքին, անձնակազմի հետ քննարկել զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, արձանագրել բուժանձնակազմի բարձրացրած խնդիրներն ու նրանց առաջարկները:

Զորակոչիկների հետ առանձնազրույցում Պաշտպանը քննարկել է նրանց առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձել նրանց բարոյահոգեբանական վիճակին, զորակոչիկներին հետաքրքրող հարցերին:

Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերն իր անմիջական ուշադրության կենտրոնում են: Անահիտ Մանասյանը դիմել է նաև իրենց որդիների վիճակահանության գործընթացին ուղիղ հեռարձակմամբ հետևող ծնողներին և վստահեցրել, որ հնարավոր խնդիրների առկայության դեպքում Պաշտպանի և աշխատակազմի արձագանքը լինելու է արագ:

Այցի արդյունքներն ամփոփվելու են և առաջարկներ են ներկայացվելու պետական մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ https://ombuds.am/
Մենք հասանելի ենք նաև Telegram-ում ➡ https://t.me/ArmeniaOmbudsperson

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը

Հաջորդը

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

Առնչվող նյութեր
Դիտել

Գլխավոր դատախազությունը՝ հոկտեմբերի 27-ի գործով 2022 թվականի դրությամբ կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների մասին

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվում է 62207199…
Դիտել

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել հայտնի շենքի մասին

Կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել Աճառյան փողոցում գտնվող և վերջին օրերին ակտիվ քննարկման կենտրոնում հայտնված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share