Անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտող երկու կողմերի դիրքորոշումը․ Զախարովան՝ Ֆրանսիայի նախաձեռնությունների մասին

«Որպես միջնորդական ջանքերի մի մաս՝ անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտող երկու կողմերի դիրքորոշումը: Առանց դրա, իրավիճակի կարգավորման հարցում առաջընթացի վրա հույս դնելն իմաստ չունի»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի խոստումը՝ ակտիվացնել միջնորդական ջանքերը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։

«Մի կողմից՝ մենք բազմիցս ասել ենք այն մասին, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնօրինակում և, առավել ևս, չեն խաթարում այդ ջանքերը»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։

Նա նաև նշել է, որ առանց երկու երկրների շահերը հաշվի առնելու՝ հնարավոր չէ «բավականաչափ թեժացած» իրավիճակի հանգուցալուծում։

«Մյուս կողմից, մեզ քաջ հայտնի է Ֆրանսիայի գործունեությունն այս ուղղությամբ։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ նման միջնորդական ջանքերի շրջանակներում պարզապես անհրաժեշտ է հաշվի առնել, առաջին հերթին, հակամարտության երկու կողմերի՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումը։ Եվ առանց դրա չարժե ակնկալել առանց այն էլ բավականաչափ թեժացած իրավիճակի կարգավորման որևէ առաջընթաց։ Սա ցանկացած միջնորդության ալֆան և օմեգան է»,- նշել է Մարիա Զախարովան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գագիկ Խաչատրյանի որդիներին օրենքի խախտմամբ ստորգետնյա շինություն է օտարվել

Հաջորդը

Բեյրութի հայ բնակիչները թուրքական բեռնատարի վարորդի վրա ներկ են լցրել

Առնչվող նյութեր
Դիտել

Վիտալի Բալասանյանի կողմից չեն արվելու այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի անվտանգային համակարգին. փաստաբան

ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ձերբակալման շուրջ լրատվամիջոցներում տարածվող տարաբնույթ…
Դիտել

Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Արցախի ԱԱԾ կողմից ծավալված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share