Անկախությունն անսակարկելի գաղափար է․ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով․

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, սկիզբ դնելով անշրջելի մի գործընթացի, որի գագաթնակետը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն էր: Անկախության հռչակագիրն այն հիմնարար փաստաթուղթն էր, որով մեր ժողովուրդը հայտարարեց անկախ, ինքնիշխան ու ազատ պետականության ունենալու իր դարավոր երազանքին հասնելու հաստատակամության մասին:

Անկախությունը սակայն, վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ, այլ շարունակական, ամենօրյա աշխատանք, ճիգ ու ջանք, անձնվիրության ու ստեղծագործ արարման գործընթաց:

Արդեն 33 տարի մեր պետականությունն ընթանում է աշխարհի քաղաքական քարտեզում իր ուրույն տեղն ունենալու, ազատ ու ժողովրդավար երկիր կերտելու դժվարին ճանապարհով՝ հաղթահարելով պատերազմների, տնտեսական շրջափակման, ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների խոչընդոտները:

Սիրելի հայրենակիցներ,

Անկախությունն անսակարկելի գաղափար է, իսկ Անկախության հռչակագիրը՝ մշտապես արդիական փաստաթուղթ ու պետականության վերածննդի խորհրդանիշ: Հռչակագիրը Հայաստանի բոլոր Սահմանադրությունների հիմքն է, մեր երկրի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն ծրագիր, որտեղ արտացոլված են մեր առաջնային անելիքները՝ պետական ինստիտուտների կայացում, Զինված ուժերի մարտունակության բարձրացում, որակյալ կրթական համակարգի և մրցունակ տնտեսության ստեղծում, օրենքի գերակայության, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների ապահովում»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԱԾ-ն բացահայտել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք

Հաջորդը

Նոր հանրային քրեական հետապնդում՝ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի նկատմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական ժողովի առաջին նիստը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին: Նիստին մասնակցել են…
Դիտել

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակիցներ անցկանկալի անձ են հայտարարվել։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Ֆրանսիան ի գիտություն…
Դիտել

Սա պատմական պահ է, որը կարող է մեծ հետք թողնել Հայաստանի ապագայի վրա․Մարտին Էռնեկյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Հանդիպմանը ներկա էին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share