ԱՕԿՍ-ի շենքը 10 տարի ժամկետով կտրամադրվի վարձակալության

ԱՕԿՍ-ի շենքը 10 տարի ժամկետով կտրամադրվի վարձակալության. այս մասին որոշում է ընդունել կառավարությունը։ Այն վարձակալության կհանձնվի ամսական 15 մլն 450 հազար դրամով։

Արձագանքելով որոշման նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա իրավական ընթացակարգերով պետությանը վերադարձված ամենատեսանելի և նշանավոր շինությունն է, և պետք է ամեն ինչ անել, որ այն արդյունավետ կառավարվի․

«Եթե որևէ մեկն ուզենա այդտեղ բացել օծանելիքի, հագուստի խանութ, սննդի կետ, սրճարան, ռեստորան, հույս ունեմ՝ որևէ սահմանափակում չենք դրել։ Մեր սահմանափակումն այն է, որ շենքի մշակութային բովանդակությունն ու արժեքը չվնասվի, և ցանկացած մեկը, որ այնտեղ վարձակալության կվերցնի, վերանորոգման ու հարդարման աշխատանքներ իրականացնի, բայց ունենք մեխանիզմներ, որ ԿԳՄՍՆ կողմից նախագծերը հաստատվելուց հետո և նախարարության վերահսկողության ներքո կիրականացվի աշխատանքը»,- ասել է նա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ շենքը պատմամշակութային նշանակություն ունի, հուշարձան է, հետևաբար, արտաքին տեսքի, հարդարման աշխատանքները մասնագիտական դրական եզրակացությամբ պիտի արվեն․ «Պետք է վստահ լինենք, որ դրանից չի աղավաղվի շենքի արտաքին տեսքը կամ ներքին կառուցվածքը, որը նույնպես պատմամշակութային արժեք է»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցույցերին մեկանգամյա մասնակցության համար առնվազն 4 անձի վճարել է 5.000 դրամ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաջորդը

Լոռու և Տավուշի մարզերում կկառուցվեն նվազագույնը 10 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտեր

Առնչվող նյութեր
Դիտել

Պարզ լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի ևսպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ ՀՀ Տավուշի մարզում՝…
Դիտել

Այնքան էլ երկար ժամանակ չի անցել հավաքականի նախորդ երկու ելույթներից, բայց առաջընթացն ակնհայտ է․ Աշոտ Գոմցյան

ՀԵՐՈՍԱՄԱՐՏ Ուելս – Հայաստան 2:4 «Գլխավոր խաղը հաջորդն է»: Այսպես էր կարծում լեգենդար Հերբերգերը, ով գերմանացիներին դարձրեց աշխարհի…
Դիտել

Հայտարարվել է Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ

Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային Տրանշ-4 ծրագրի շրջանակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհի հիմնանորոգման,…
Դիտել

FIFA The Best. Հայաստանի հավաքականների մարզիչների և ավագների քվեարկությունը

Փետրվարի 27-ին կկայանա FIFA The Best մրցանակաբաշխությունը, որտեղ ՖԻՖԱ-ն կամփոփի 2022-ը և կհայտարարի տարվա լավագույններին։ Հայաստանի ազգային հավաքականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share