Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ևս միացել է Վերածննդի հրապարակում Արայիկ Հարությանի նստացույցին

Հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել:

Խորհրդարանի ղեկավարը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին:

ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը: «Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Արթուր Թովմասյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հաջորդը

Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկավություն է տարածել. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի…
Դիտել

Անհամբեր սպասում ենք հետագա բանակցություններին․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ օրերս Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, շեշտելով, որ…
Դիտել

Ադրբեջանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է կա՛մ այնտեղ մնան Ադրբեջանի պայմաններով, կա՛մ հեռանան երրորդ երկիր. Մարուքյան

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է. «Ադրբեջանն առաջ է քաշում այն խոսույթը,…
Դիտել

Ադրբեջանն Արցախի ղեկավարների մասով ցուցաբերում էր ընտրովի մոտեցում․ Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ի երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է իրեն և հայտարարել, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share