Արցախի ղեկավարությունը պարտավոր էր մինչեւ վերջին վայրկյանը մնալ իր աշխատասենյակում եւ պաշտպանել Արցախի դրոշը եւ զինանշանը. Վահրամ Աթանեսյան

Եթե բանակը չափազանց սուղ հնարավորություններով քսանչորս ժամ դիմադրություն է ցույց տվել եւ թշնամուն ծանրագույն կորուստներ պատճառել, թեեւ կարող էր առաջին հարվածներից հետո սպիտակ դրոշ պարզել եւ կապիտուլյացվել, ապա քաղաքական ղեկավարությունը պարտավոր է մինչեւ վերջին վայրկյանը մնալ իր աշխատասենյակում եւ պաշտպանել Արցախի դրոշը եւ զինանշանը: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։

«Ասում են՝ Սամվել Շահրամանյանը ԼՂՀ լուծարման հրամանագիր ստորագրել է սպառնալիքի տակ: Հասկանալի է: Բայց երբ նա սեպտեմբերի 10-ին երդմամբ ստանձնում էր Արցախի նախագահի պաշտոնը, սպառնալիքի հավանականությունը չէ՞ր հաշվարկել: Երկրորդ, իսկ գուցե նա այդ քայլի՞ն էլ սպառնալիքի տակ է գնացել: Հրամանագիր ստորագրելու սպառնալիքի աղբյուրը միայն Բաքվի՞ց է: Երրորդ, սեպտեմբերի 22-ին նա Շուշիում հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նաղիեւին:

Սպառնալիքը փոխանցվել է ա՞յդ ժամանակ: Չորրորդ, Ստեփանակերտը սեպտեմբերի 8-ին Բաքվից ուլտիմատում է ստացել, որ նոր նախագահ ընտրելու դեպքում պատերազմ կսկսի: Ինչու՞ այդ սպառնալիքն անտեսվել է, իսկ ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր արձակելու պահանջը՝ անվերապահորեն ընդունվել:

Վերջապես. եթե բանակը չափազանց սուղ հնարավորություններով քսանչորս ժամ դիմադրություն է ցույց տվել եւ թշնամուն ծանրագույն կորուստներ պատճառել, թեեւ կարող էր առաջին հարվածներից հետո սպիտակ դրոշ պարզել եւ կապիտուլյացվել, ապա քաղաքական ղեկավարությունը պարտավոր է մինչեւ վերջին վայրկյանը մնալ իր աշխատասենյակում եւ պաշտպանել Արցախի դրոշը եւ զինանշանը», – գրել է Աթանեսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան

Հաջորդը

Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերական կայուն է․ Արման Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 26-ին ելույթ է…
Դիտել

Նախագահը խախտել է Սահմանադրությունը. Վրաստանի ՍԴ-ն իմփիչմենտի հարցով որոշում է կայացրել

Վրաստանի Սահմանադրական դատարանը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերաբերյալ որոշում է կայացրել՝ վճռելով, որ նա խախտել է երկրի Սահմանադրությունը։ Խորհրդարանի…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ու Տոլվո Կլաարին քննարկել են Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

Հուլիսի 29-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share