Արցախի Հանրապետության խորհրդարանը նորընտիր նախագահ ունի

Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ընտրության մասին օրակարգով:

Նիստը վարում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Արտահերթ նստաշրջանին ներկա էին նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և խորհրդարանի նախկին ղեկավար Արթուր Թովմասյանը:

Նախքան նստաշրջանի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախկին նախագահին ուղղված երախտիքի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

« Ավելի քան 25-ամյա,որից 5-ը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում, հարուստ խորհրդարանական կենսագրություն ունեցող պետական և քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանն անմնացորդ նվիրումով, ժողովրդանպաստ նախաձեռնություններով զգալի ներդրում է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պատմության մեջ»,- ընդգծել է Գագիկ Բաղունցը՝ հավատացած լինելով, որ Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական դիվանագիտության մեջ ունեցած փորձով կնպաստի ԱՀ ԱԺ հետագա պատմության կերտման գործընթացին ևս:

«ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Ռուբենի Իշխանյանի թեկնածությունը:

Արտահերթ ելույթի իրավունքով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Բարձր գնահատելով Արթուր Թովմասյանի վաստակը Արցախի պետականաշինության գործում՝ նախագահը հույս է հայտնել, որ պարոն Թովմասյանը կշարունակի իր ակտիվ քաղաքական գործունեությունը:

Անդրադառնալով ԱԺ նոր նախագահի ընտրությանը և թեկնածուի անցած ուղուն՝ Արայիկ Հարությունյանն ասել է.«Անկախ իր կուսակցական պատկանելիությունից՝ Դավիթ Իշխանյանն այնպիսի քաղաքական և պետական ճանապարհ է անցել, այնպիսի փորձ ու հարգանք է վաստակել, որոնք արդեն իրեն դարձնում են արժանի թեկնածու Ազգային ժողովի նախագահի համար»:

Այնուհետև ԱԺ նախագահի թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, որին հաջորդել է թեկնածուի ելույթը:

«Բոլորս խորը գիտակցումով ենք գնացել այս քայլին՝ հասկանալով, որ ոչ թե դասական պայմաններում խորհրդարանի ղեկավար կազմ ընտրելու գործընթաց է տեղի ունենում, այլ արտակարգ իրավիճակում է այս որոշումը կայացվում», – ասել է Դավիթ Իշխանյանը ՝ շնորհակալություն հայտնելով մեր երկրի համար այս ծանր օրերին նման պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար:

Իր խոսքում Դավիթ Իշխանյանը կարևորել է հատկապես քաղաքական առողջ ուժերի համախմբվածությունը, պետություն –եկեղեցի համագործակցությունը, միջխորհրդարանական հարաբերությունների և եռամիասնության վերականգնումը:

«Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի կամուրջներ կառուցելուն, խուսափելով ապակառուցողական դրսևորումներից», – նշել է թեկնածուն:

Ամփոփելով ելույթը ՝ ԱԺ նախագահի թեկնածուն հայտարարել է.« Իմ խոնարհումն ու հարգանքը մատուցելով յուրաքանչյուր քաղաքացու այս բարձր ամբիոնից ուզում եմ հայտարարել՝ ամեն գնով շարունակելու ենք պայքարը հանուն Արցախի պետականության պահպանման ու հզորացման»:

Թեկնածուին հարցեր առաջադրելուց հետո մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Մարսել Պետրոսյանը, Դավիթ Մելքումյանը, Մետաքսե Հակոբյանը և Վահրամ Բալայանը: ԱԺԿ, Արցախի «Արդարություն » և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները իրենց ելույթներում դրական տեսակետ են հայտնել ԱԺ նախագահի թեկնածուի հանդեպ, իսկ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարը նման որոշումը քաղաքական է որակել, որն ըստ պատգամավորի ՝ ոչ միայն վտանգավոր է, այլև հղի է անսպասելի երևույթներով:

Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի և «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի եզրափակիչ ելույթներից հետո խորհրդարանն անցել է փակ գաղտնի քվեարկության, որի արդյունքներով 22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ ԱԺ նախագահ է ընտրվել Դավիթ Իշխանյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ

Հաջորդը

Այս տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 26 հազար զբոսաշրջիկ

Առնչվող նյութեր
Դիտել

Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված ծառայողական քննություն է կատարվում

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարայանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն…
Դիտել

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին. այս մասին տեղեկատվությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։ Աննա Հակոբյանը…
Դիտել

Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում. քննարկում ՇՄ նախարարությունում

Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում. քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ…
Դիտել

Մյունխենում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Փետրվարի 19-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share