Արցախի նախագահի պաշտոնակատարը սթափության կոչ է անում

Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հանդես է եկել Արցախի ժողովրդին ուղղված կոչով.

«Վաղը` սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետության նախագահ: Ստեղծված ոչ սովորական իրավիճակում այս քայլին ենք գնում ամեն օր ավելացող մարտահրավերներին արագ արձագանքելու, երկրի ներքին կյանքն արդյունավետորեն կազմակերպելու և արտաքին մարտահրավերներին հավուր պատշաճի դիմագրավելու նպատակով:

Երկրի ղեկավար ընտրելու իրավունքն ու պարտականությունը Սահմանադրությամբ դրված է ձեր կողմից ընտրված խորհրդարանի վրա: Բացառապես Արցախի Ազգային ժողովի խմբակցություններին է վերապահված հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունը, ինչն էլ իրականացվել է սահմանված կարգով: Առ այսօր Հանրապետության նախագահի հրաժարականի և նոր նախագահի ընտրության համար նախապատրաստական բոլոր գործընթացները կազմակերպվել են Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով առկա սուր ճգնաժամային իրավիճակը:

Նկատի ունենալով վերջին օրերին հանրային տրամադրություններում զարգացող որոշակի վտանգավոր միտումները՝ այս պատասխանատու պահին, ինձ վերապահված իրավունքով, սթափության կոչ եմ անում բոլորին ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին, չենթարկվել նեղ խմբային շահերին և հանուն ընդհանուր շահի մի կողմ թողնել անձնական նախապատվությունները: Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում: Ուզում եմ հատուկ ընդգծել և վստահեցնել ձեզ, որ ներքին կայունությունը խաթարող բոլոր գործողությունները կկասեցվեն օրենքի ուժով:

Մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ ի չիք դարձնելու Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները կազմալուծելու Ադրբեջանի ցանկությունը և որևէ գործողությամբ չպետք է նպաստենք ադրբեջանական հանցավոր նպատակների իրագործմանը:

Մենք հանձնառու ենք պաշտպանելու և ամրապնդելու երեք տասնամյակ կերտած պետականության հիմքերը: Դա մեր ժողովրդի ցանկությունն է, կամքը, և մենք պարտավոր ենք առաջնորդվել այդ պատգամներով:

Հաջողություն եմ մաղթում բոլորիս՝ այս հույժ կարևոր քաղաքական գործընթացն իրականացնելու ճանապարհին:

Հավատացած եղե´ք՝ միասին անհնարը հնարավոր կդարձնենք»,- ասված է նրա կոչում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կկայանա քննարկում ԼՂ ճգնաժամի վերաբերյալ

Հաջորդը

Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ԱԱԾ-ն պատրաստ է վճռական գործողությունների․ ԱՀ ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից նախօրոք պլանավորված օպերացիա է. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի համակարգված գործողությունները, ներառյալ՝ քաղաքացիական բնակչության և կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ վկայում են…
Դիտել

Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N…
Դիտել

Ծխացող օջախներ են նկատվել Նուբարաշենի աղբավայրի տարածքում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 18-ի առավոտյան ծխացող օջախներ են նկատվել Նուբարաշենի աղբավայրի տարածքում։ Դեպքի մասին անմիջապես…
Դիտել

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հիմնական գործընկերներից է. Արարատ Միրզոյան

Այսօր Երևանում կայացել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը Հայաստանի արտաքին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share