Արևմուտքի, ԵՄ հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ դեմ․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը։

«Ես ձեզ վստահեցնում եմ ու պաշտոնապես հայտարարում՝ Հայաստանը որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ։ Եթե նկատի ունեք ՌԴ-ն և մեր հարաբերությունների խորացումն Արևմուտքի հետ, կարող եմ շատ ուղիղ ասել՝ Արևմուտքի, ԵՄ հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ դեմ, և նպատակ չունի այդ հարաբերություններն ի չիք դարձնել, նույնիսկ նպատակ չունի հարևանների դեմ օգտագործվել։ Նպատակը միայն ՀՀ անվտանգության բարձրացումն է»,- ասել է Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։

Նա անդրադարձել է նաև հարևանների հետ հարաբերություններին. «Մեր տեսլականը հետևյալն է՝ հարաբերությունների լիարժեք կարգավորում Թուրքիայի հետ, հարաբերությունների կարգավորում, խաղաղության գործընթաց Ադրբեջանի հետ, և կրկին՝ ոչ մեկի դեմ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ որևէ պաշտոնյա որևէ տարածք հանձնելու վերաբերյալ բանակցություն վարելու իրավունք չունի․ Միրզոյան

Հաջորդը

Հայաստանի շահերը պահանջում են, որ ժողովրդավարական մանդատով օժտված Կառավարությունը ձեռնպահ մնա Ռուսաստանի «ղեկավարին» շնորհավորելուց

Առնչվող նյութեր
Դիտել

Չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընթացիկ տարում պատգամավորների «ստացած» պարգևավճարների մասին․ …
Դիտել

Արցախից Հայաստան մեկնելը միայն խիստ ծայրահեղ դեպքերում․ ԱՀ պետնախարար

Ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնելը միայն խիստ ծայրահեղ դեպքերում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի թույլտվությամբ։…
Դիտել

Հայ սակրավորների ականազերծած տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին

Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելության խումբն իր փոքրիկ, բայց կարևոր լուման է ներդնում մեր հայրենիքի զարգացման և միջազգային ասպարեզում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share