ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կատարվողը որակելով էթնիկ զտման ու հայրենազրկման ակտ։

Նա հիշեցրել է, որ այս մասին երկար ժամանակ ահազանգել են միջազգային հանրությանը։ Ըստ Փաշինյանի՝ միջազգային հանրության կողմից էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, սակայն երբ դրանց չեն հետևում կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ այս հանցագործությունից իրենց տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով, թե իրենք դատապարտել են․ «Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր»։

Նա խոսել է Հայաստանի կառավարության գործողությունների մասին՝ շեշտելով, որ առաջնային խնդիրն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ—ից բռնի տեղահանվածներին ու ապահովել ամենահրատապ կարիքները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել Ռուբեն Վարդանյանին

Առնչվող նյութեր
Դիտել

Մեծ Բրիտանիայի վարչապետը նախապես չհայտարարված այցով եղել է Ուկրաինայում, խոստացել օգնել ՀՕՊ համակարգերով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շաբաթ օրը այցելել է Կիև, այնտեղ բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ…
Դիտել

Փորձել են ծխախոտային արտադրանքի չհայտարարագրված մեծ խմբաքանակ արտահանել ՌԴ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող և արտահանվող ապրանքների…
Դիտել

ԵՄ-ն հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրոպական միությունը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի…
Դիտել

Կրկին կրակահերթ արձակելու պարագայում, մենք դա կդիտենք ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ

Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունները հայտարարություն են տարածել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share