Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում օգոստոսի 18-21-ի կեսօրից հետո, 22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 2-3 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 18-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի և 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-22-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։

Օգոստոսի 18-ին և 19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սարուշենում Ադրբեջանը օրվա ընթացքում երկրորդ անգամ կրակել է կոմբայնի վրա

Հաջորդը

Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

Գեղարքունիքի և Սյունիքի ուսումնական հաստատություններին կտրամադրվի արձակուրդ․ ԿԳՄՍՆ

2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական…
Դիտել

Տեղահանված կամ բնակտարածք կորցրած արցախցիների դրամական աջակցության հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային…
Դիտել

Թուրքիայում պայթյունից հետո 49 բանվոր մնացել է հանքում

Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունից հետո 49 աշխատող արգելափակված է մնացել ներսում։ Այս մասին հայտնել է Բարթին նահանգի նահանգապետ…
Դիտել

Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը: «Կանաչապատում և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share