Բելգիայի կառավարությունը Հայաստանում դեսպանություն կբացի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ: Մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել 1991 թվականի վերջին օրը: Հիմա արդեն ունենք լիարժեք ներկայացվածություն հանձինս Ձեզ: Սա նաև խոսում է այն մասին, որ, իսկապես, մեր հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա՝ քաղաքական և մնացած այլ բնագավառներում: Հաշվի առնելով նաև Ձեր փորձը՝ վստահ եմ, որ մենք նոր հաջողություններ կարձանագրենք»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպանն ասել է. «Բելգիայի կառավարությունը որոշել է Հայաստանում դեսպանություն բացել և դա, անշուշտ, շատ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համար: Ես հանդիպել եմ Բելգիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ, բոլորը ողջունում են և շատ ուրախ են դեսպանության բացման առիթով: Դեսպանության բացումը, իհարկե, նշան է այն կարևորության, որը Բելգիան տալիս է Հայաստանի հետ փոխհարաբերություններին»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելգիական համագործակցության հետագա խորացման օրակարգային հարցեր: Դեսպան Էրիկ դե Մույնքին ընդգծել, որ հնարավորության սահմաններում իր ջանքերը կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության զարգացման համար:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հումանիտար աջակցություն տրամադրելու խնդիրներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԱԿ-ը մտահոգված է Հայաստանում փախստականների թվի աճով

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը վաճառեցին փողի դիմաց, այդ չորսը պետք է պատասխան տան ու կանգնեն դատարանի առաջ․ Սամվել Բաբայան

Առնչվող նյութեր
Դիտել

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արագածի, Արարատի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյանց…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ

Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով…
Դիտել

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ՃՈ-ն «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում կիրականացնի ուժեղացված ծառայություն

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ,  Սեպտեմբերի…
Դիտել

Ադրբեջանի ԶՈւ գլխ․ շտաբի պետը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այցի շրջանակում Թուրքիայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share