Բուն թիրախը, մինչդեռ, Իրանն է. հրճվելու առիթ չկա. Վահրամ Աթանեսյան

Ֆեյսբուքում հայ մարդիկ հրճվում են, որ Իսրայելի դատաստանի օրն է, վերլուծաբանները գրում են իսրայելական հետախուզության ձախողման, բանակի անպատրաստության եւ այլնի մասին: Այս մասին գրում է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։

«Իսրայելի կառավարության ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը Politico-ին ասել է,-ուշադրություն,- որ հետախուզությունը, Գազայի հատվածում հավաքագրած իր աղբյուրներից տեղեկություն է ունեցել, որ ՀԱՄԱՍ-ը չի գնա էսկալացիայի՝ խուսափելով խաղաղ բնակչության շրջանում զոհերից: Եթե իսրայելական հատուկ ծառայությունները, բանակային հետախուզությունը այդքան դյուրահավատ են, ապա նրանց ամենազորության մասին առասպելը պետք է կեղծ համարել: Դա իրականում այդպես չէ:

Տեւական ժամանակ է՝ Իսրայելը Միացյալ Նահանգներից չի ստանում Իրանին հարվածելու թույլտվություն: Միջազգային մամուլը գրում է, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայիններն ընդամենը ,,թնդանոթի միս են,,: Իսրայելի դեմ հարձակումը կազմակերպել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ստուգելու հակառակորդի զգոնությունը, ձեռք բերելու հետախուզական բնույթի կարեւոր տեղեկություններ: Սա լավագույն առիթն է, որպեսզի Իսրայելը ինքնապաշտպանական նպատակներով առնվազն օդային հարվածներ հասցնի Իրանին: Մի քանի տասնյակ զինվորականի կորուստը եւ մոտ հիսունի գերեվարումը միշտ կարելի է ,,դուրս գրել,,: Իսկ Իրանի դեմ ռազմագործողությունը բոլորին, այդ թվում եւ վարչապետ Նաթանյահուին կհերոսացնի:

Չափազանց կարեւոր է, որ Թուրքիան խիստ զգուշավոր վերաբերմունք է արտահայտել: Փաստացի իսլամական համերաշխության գործոնը նույնպես չի դրսեւորվում: Ի վերջո, Գազայի հատվածը անկլավային տարածք է եւ գլխացավանք է բոլոր ներգրավված կողմերի համար, իսկ Իրանը միջուկային զենք ունենալուց հինգ րոպե պակաս ռեժիմում է: Այնպես որ, չի կարելի բացառել, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի դեմ հարձակում է գործել՝ հայտնվելով իսրայելական հատուկ ծառայությունների ծուղակում: Բուն թիրախը, մինչդեռ, Իրանն է: Հրճվելու առիթ չկա: Տարածաշրջանը կարող է պայթել նույնքան կազմակերպվածորեն ,,անսպասելի,,՝ ինչպես մեկօրյա ադրբեջանական ահաբեկչական պատերազմն Արցախում:

ՀԱՄԱՍ-ը Իսրայելը գրոհեց ուղիղ մեկ օր անց այն բանից հետո, երբ ադրբեջանական Աղբենդ գյուղում տեղի ունեցավ Ադրբեջան-Իրան-Նախիջեւան երկաթուղային եւ ավտոմոբիլայան հաղորդակցության նախագծի հիմնարկեքը»,- նշել է Վահրամ Աթանեսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ղարաբաղում տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում

Հաջորդը

Ղարաբաղում տուժած 5 անչափահաս բուժումը կշարունակեն ԱՄՆ-ում և Բելգիայում

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար. Սեյրան Օհանյան

Անկասկած, ՀՀ-ում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար: Այս մասին այսօր ԱԺ…
Դիտել

Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշումներով՝ Սամվել Ղուկասյանը, Արտակ Հովհակիմյանը, Անդրանիկ Գասպարյանը, Միքայլել Օհանյանը, Վահե Հակոբյանը վերանշանակվել են համապատասխանաբար…
Դիտել

Թուրքիայում ստորգետնյա ցնցումները շարունակվում են

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) վերջին տվյալների համաձայն՝ 4․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դողանշեհիր շրջանում ժամը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share