Չորս անձինք օժանդակել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենի կողմից մի քանի դրվագ վատնում կատարելուն

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով 4 դրվագով վատնում կատարելուն օժանդակելու վերաբերյալ նախաքննությունը:

Իրականացված քննությամբ պարզվել է, որ բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Մ.-ն 2014-2018 թվականների ընթացքում ընկերության տնօրենի տնտեսական հարցերով տեղակալ Ա.Ծ-ի, ինչպես նաև աշխատակից Հ.Հ.-ի և անհատ ձեռնարկատեր Վ.Դ.-ի օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Մասնավորապես, 2015թ. նոյեմբերի 2-ին կայացած գնման ընթացակարգով մրցույթի ժամանակ նախկին տնօրենի հանձնարարությամբ հանդերձանքի և անկողնային պարագաների գնման ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստում ներառվել են բժշկական կենտրոնի փոխտնօրենի կողմից նախապես կազմված գնման առարկան և դրանց տեխնիկական բնութագրերը: Բուժկենտրոնի փոխտնօրենին պատկանող ՍՊ ընկերության կողմից մրցույթի հրավերի 1-ից մինչև 20-րդ չափաբաժիններով ներկայացվել է ընդհանուր 49.839.000 ՀՀ դրամ գնային առաջարկ, իսկ մեկ այլ մասնակցի՝ անհատ ձեռնակրատիրոջ կողմից` 27.260.000 ՀՀ դրամ գնային առաջարկ:

Քննությամբ հիմնավորվել է, որ մրցույթում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Ա/Ձ-ին ընթացակարգից դուրս մղելու և առավելագույն գնային առաջարկ ներկայացրած հիշյալ ՍՊ ընկերությանն առաջին տեղ զբաղեցրած ճանաչելու դիտավորությամբ, դեռևս մինչև ամփոփման նիստ հրավիրելը, ԲԿ աշխատակից Հ.Հ.-ն նվազագույն գնաառաջարկ ներկայացրած ԱՁ-ին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնել՝ վերջինիս ներկայացրած հայտը մերժված լինելու վերաբերյալ:

Այնուհետև, Հ.Հ.-ն և փոխտնօրեն Ա.Ծ.-ն ակնհայտ կեղծ զեկուցագիր են ներկայացրել գնահատող հանձնաժողովի նախագահ Ա.Մ.-ին այն մասին, որ հրավերի բոլոր չափաբաժիններով ամենացածր գնային առաջարկ ներկայացրած ԱՁ-ի կողմից չեն ներկայացվել պահանջված տեխնիկական բնութագրերը։ Ա.Մ.-ն հանձնարարել է ապահովել ապրանքների ձեռք բերման գործընթացը, և գնահատող հանձնաժողովը, ձայների մեծամասնությամբ, շուկայական արժեքից 22.579.000 ՀՀ դրամ ակնհայտ բարձր գնային առաջարկով, առաջին տեղ զբաղեցրած մասնակից է ճանաչել փոխտնօրենին պատկանող ՍՊ ընկերությանը՝ վերջինիս հետ կնքելով հանդերձանքի և անկողնային պարագաների ձեռք բերման գնման պայմանագիր:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել են Ա.Մ.-ի կողմից նույնաբնույթ եղանակով 3.343.756, 4.950.000 և 2.944.100 ՀՀ դրամի հափշտակություններին վերոնշյալ 3 անձանց, ինչպես նաև բուժհաստատության ևս մեկ այլ աշխատակից Կ․Ղ․-ի կողմից օժանդակելու այլ դրվագներ ևս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԲԿ-ի աշխատակից Հ.Հ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով /համապատասխանում են գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 457-րդ հոդվածի 2-րդ մասին/ (3 դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին/ (1 դրվագ),

ԲԿ-ի փոխտնօրեն Ա.Ծ.-ի նկատմամբ` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով(1 դրվագ),

անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,

ԲԿ-ի աշխատակից Կ.Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական վարույթից անջատվել է Ա.Մ.-ի կողմից վատնում կատարելուն հանցակցություն ունեցած հիշյալ չորս անձանց վերաբերյալ մասը, և վարույթի նյութերը, տվյալ չորս անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկող դատախազին:

Ա․Մ․-ի մասով, նաև վերջինիս կողմից այլ չարաշահումներ կատարելու առնչությամբ վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը ընդլայնում է իր ներկայությունը Սյունիքի մարզում

Հաջորդը

«Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու Disney Plus-ի հարթակներում.

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԲ նախկին հրամանատարը ձերբակալվել է Շուշիի անկման գործով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ…
Դիտել

«Հայերի արյունն ենք թափել»․ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը հեռախոսով դիմել էր իր հետևորդներին

Ադրբեջանական բանակի երկրորդ զինծառայող Հուսեյն Ախլիման օղլու Ախունդովը, որին 3 օրվա որոնումներից հետո այսօր հայտնաբերել էին Սյունքի մարզի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share