Դատավորներից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ պետք է նրանց նկատմամբ լինել արդար

Դատավորներից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ պետք է նրանց նկատմամբ լինել արդար. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Մարտինա Շմիդտին է ներկայացրել գնահատման նոր համակարգը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:

Խորհրդի նախագահը ներկայացրել է հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարած հսկայածավալ բարեփոխումները, ունեցած ձեռբերումները, մասնավորապես, անդրադարձել է դատավորների գնահատման նոր համակարգի ներդրմանը, որը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը:

Կարեն Անդրեասյանը նշել է, որ գնահատման նոր համակարգը բացառելու է դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը:

Խորհրդի նախագահը հայտնել է, որ դատավորից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ համակարգը պետք է դատավորի նկատմամբ արդար լինի, և նոր ներդրվող չափորոշիչներն օգնելու են դատավորին գնահատել ըստ իր կատարած աշխատանքի, իսկ դատավորներիի առաջխաղացումն էլ կլինի կանխատեսելի՝ հիմնված գրանցած արդյունքների վրա։

Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում, շնորհակալություն է հայտնել դատաիրավական, քրեական արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում իրականացված բարեփոխումների գործընթացում ցուցաբերված աջակցության համար, ինչպես նաև կարևորել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում ԵԽ-ի աջակցությունը:

Մարտինա Շմիդտն իր հերթին արժևորել է Բարձագույն դատական խորհրդի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Մարտինա Շմիտդին իր հետագա գործունեության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի կարծր դիրքորոշման հետևից երևում են Կրեմլի կոտոշները․ Շիրինյան

Հաջորդը

Շիրակի մարզի ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է

Առնչվող նյութեր
Դիտել

Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայրիկ Մուրադյան…
Դիտել

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է վթարային շենքերում ապրող 64 ընտանիքի վերաբնակեցման գործընթաց

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքերում ապրող 64 ընտանիքի վերաբնակեցման գործընթաց:…
Դիտել

Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՀՀ նախկին վարչապետ Հ.Ա.-ն, 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share