Դատախազությունը հոկտեմբերի 27–ի գործի մասին մանրամասներ է հայտնել

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով․ «1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթով) հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով՝ 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:

Նախաքննության ընթացքում առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ տեսագրություններ և ձայնագրություններ, դրանցով նշանակվել են փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում:

Ստացվել են դիմումներ և դրանց կից փաստաթղթեր, որոնց շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել ներկայացված փաստաթղթերը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կշարունակենք պնդել, որ խաղաղության համաձայնության հասնելը բխում է աշխարհի շահերից․ Միլլեր

Հաջորդը

Հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն. Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական կողմը ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ 

Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը`…
Դիտել

Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքն օտարվելու է «Ռենշին» ընկերությանը

 Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքն օտարվելու է «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն…
Դիտել

Գլխավոր դատախազությունը ստուգում է Ադրբեջանի զինծառայողներին գերի վերցնելու և հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները

Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել…
Դիտել

Երևանում պաշտոնապես մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման տպավորիչ արարողությամբ պաշտոնապես տրվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share