Չնայած շրջափակմանը՝ մեր նպատակները նույնն են. Արցախի պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին Գյուղատնտեսության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, ներկայացնելով գյուղատնտեսության նորանշանակ նախարար Հրանտ Սաֆարյանին, ով մինչ այս Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենն էր, պետնախարարը ընդգծել  է շրջափակման պայմաններում  հիմնադրամի և նրա ղեկավարի շուրջօրյա ծանրաբեռնված աշխատանքը: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Տիգրան Առստամյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու և ոլորտը ղեկավարելու համար:

 «Ոլորտային բարեփոխումները շարունակվելու են, և Գյուղատնտեսության նախարարությունն ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը պետք է սերտ աշխատանք իրականացնեն, որպեսզի ապահովենք զարգացումը: Հիմնադրամը դարձնելու ենք ոլորտի շարժիչ ուժը, որովհետև գյուղատնտեսությունը մեր երկրի ռազմավարական ուղղություններից մեկն է»,- ասել է պետնախարարը:

Ներկայացնելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Սուրեն Գալստյանին՝  Ռուբեն Վարդանյանը  հատուկ ընդգծել է  նախարարության դերը, որի համակարգման ներքո են գտնվում մի շարք կարևոր ուղղություններ: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Բեգլարյանին՝ համատեղ աշխատանքի համար:

Ըստ աղբյուրի՝ պետնախարարը նկատել է, որ  թեև շրջափակումը  փոխել է նոր կառավարության ձևավորման ու նախատեսված կառուցվածքային փոփոխությունների ընթացքը, բայց սահմանված նպատակներն ու առաջնահերթությունները մնում են նույնը: «Արդյունավետ կառավարման, արդարության վերականգնմանն ուղղված համառ աշխատանքներով շարունակելու ենք մեր պայքարը»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս

Հաջորդը

Պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն ամփոփել է աշխատանքը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Գրիգոր Մինասյան

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, թե, իր կարծիքով, Հայաստանում չկան քաղբանտարկյալներ․ «Հայաստանը ժողովրդավարական երկիր է այնքանով,…
Դիտել

Կռունկավարի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 10-ին, ժամը 09։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share