Կռունկավարի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 10-ին, ժամը 09։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 23 թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում, վերամբարձ կռունկի կռունկավարի ինքնազգացողությունը խցիկում վատացել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի շինհրապարակում տեղադրված աշտարակային կռունկի (մոտ 30 մ) խցիկում Մ․ Կ․-ի (ծնված 1964 թ.) ինքնազգացողությունը վատացել է:

Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. շտապօգնության բժիշկները արձանագրել են Մ. Կ․-ի մահը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օգոստոսի 13-ին Խաղողօրհնեք է

Հաջորդը

Լիբանանում եւ Քուվեյթում արգելվել է «Բարբի» ֆիլմը՝ համասեռամոլությունը քարոզելու պատճառով

Առնչվող նյութեր
Դիտել

«Փեթակի» տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ երբ են վերադառնալու աշխատանքի

«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս մասին Ֆեյսբուքի…
Դիտել

Լիահույս սպասում ենք. Ալեն Սիմոնյանը գերիների վերադարձի մասին

«Սպասում ենք․ հույս ունեմ՝ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով…
Դիտել

2023 թվականի  հունվարին ՊԵԿ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի  հունվար ամսվա ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած…
Դիտել

Հույն խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի խորհրդարանի պատգամավորները նոյեմբերի 9-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Հյուրերին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share