Լիբանանում եւ Քուվեյթում արգելվել է «Բարբի» ֆիլմը՝ համասեռամոլությունը քարոզելու պատճառով

Լիբանանի մշակույթի նախարար Մոհամմադ Մորթադն արգելել է «Բարբի» ֆիլմը կինոթատրոններում՝ պատճառաբանելով, որ այն «նպաստում է համասեռամոլությանը» եւ հակասում է կրոնական արժեքներին, հայտնում է Reuters-ը։

Մորտադայի որոշման մեջ ասվում է, որ ֆիլմը «նպաստում է համասեռամոլությանը եւ սեռական փոխակերպմանը» ու «հակասում է հավատքի եւ բարոյականության արժեքներին»՝ նսեմացնելով ընտանիքի կարևորությունը:

Այս որոշման հիման վրա ներքին գործերի նախարար Բասսամ Մավլավին իր հերթին խնդրել է Գլխավոր անվտանգության գրաքննության կոմիտեին, որը պատկանում է Ներքին գործերի նախարարությանը եւ ավանդաբար պատասխանատու է գրաքննության որոշումների համար, ուսումնասիրել ֆիլմը եւ տալ իր առաջարկությունները:

Նույն օրը ավելի ուշ Քուվեյթը հետեւեց Լիբանանի հետքերին՝ ասելով, որ արգելել է «Բարբի» եւ «Խոսիր ինձ հետ» սարսափ ֆիլմերըը՝ պաշտպանելու «հասարակական էթիկան եւ սոցիալական ավանդույթները»:

Ֆիլմը, որտեղ խաղում են Մարգո Ռոբին ու Ռայան Գոսլինգը, պատմում է Բարբիի արկածների մասին իրական աշխարհում։ Հուլիսի 21-ի պրեմիերայից ի վեր ֆիլմի համաշխարհային դրամարկղային եկամուտը գերազանցել է 1 միլիարդ դոլարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կռունկավարի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Հաջորդը

Սերժ Սարգսյանը ցուցմունք է տալիս (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը տևելու է 4 տարի․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքներից։ Նրա խոսքով՝ նախնական հաշվարկներով…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share