Դիլիջանի և Պուշկինի թունելները կվերանորոգվեն. նախապատրաստվում են շրջանցիկ ճանապարհները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր հանդիպել է «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունը պատրաստելու է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը, ինչպես նաև բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասը։ 

Պարոն Ավետիսյանը կարևորեց երկու թունելների վերականգնման նախագծերի պատրաստումը, քանի որ ճանապարհային այս ենթակառուցվածքները մեծ նշանակություն ունեն ՀՀ ճանապարհային ցանցում։ Քննարկվեց նախագծման, հետագայում նաև վերականգնման ընթացքում թունելներով երթևեկության հարցը։ Նշվեց, որ այս պահին Պուշկինի թունելը շրջանցող Հ-23 /Մ-3/-Պուշկինյան լեռնանցք-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նպատակով կատարվում է նախագծում, իսկ Դիլիջանի թունելը շրջանցող Հ-53 /Մ-4/-Սեմյոնովկա-/Մ-4/ ավտոճանապարհին 2020թ. կատարվել են անցանելիության ապահովման աշխատանքներ։

Ընդգծվեց, որպեսզի նախագծող կազմակերպությունը հնարավորինս շուտ նախնական տվյալներ հաղորդեն թունելներում կատարվելիք աշխատանքների բնույթի  և աշխատանքների ընթացքում թունելները փակելու հնարավոր անհրաժեշտության վերաբերյալ, որպեսզի շրջանցիկ ճանապարհները հիմնանորոգվեն նախքան թունելներում շինարարական աշխատանքները սկսելը։

Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը նաև պատրաստակամություն հայտնեց աջակցելու նախագծող կազմակերպությանը անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և այլ հարցերում։

Խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպելու և ընթացիկ աշխատանքները քննարկելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Նշենք, որ Դիլիջանի և Պուշկինի թունելների նախագծումը կատարվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացված Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի խնայողությունների հաշվին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկ Մարությանը մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին

Հաջորդը

ԿԽՄԿ-ն այցելել է Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայտարարությունը պետք չէ թերագնահատել, բայց և գերագնահատել էլ պետք չէ․ Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պարզաբանել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկկողմ գործընթացի…
Դիտել

Զորամասն ինքնակամ լքած զինծառայողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և վարույթ իրականացնող մարմին…
Դիտել

Յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդման 2 վարողներին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը…
Դիտել

ՀՀ վարչապետը ներկայացրել է խաղաղության պայմանագրի՝ հայկական կողմի տեսլականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներից.  «Մեր տեսլականը հետևյալն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share