ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայտարարությունը պետք չէ թերագնահատել, բայց և գերագնահատել էլ պետք չէ․ Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պարզաբանել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկկողմ գործընթացի շրջանակներում է եղել. «Հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա․ բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջև»։

Հարցին՝ սա երկկողմ բանակցային ձևաչափի հիմք դնելու՞ն է ուղղված, նա նշել է. «Հարցը հումանիտար է, հումանիտար խնդրի է վերաբերում՝ գերիների վերադարձին, ինչի մասին շատ երկար ու բազմիցս խոսել ենք»։ 

Նա նշել է, որ հայտարարությունը պետք չէ թերագնահատել, բայց և գերագնահատել էլ պետք չէ ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։

Անդրադառնալով գերիների վերադարձին՝ Խանդանյանը ասել է, որ այն պետք է տեղի ունենա մոտակա ժամանակահատվածում. «Ժամերի կամ օրերի հարց է»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկկողմ բանակցային ֆորմատը վտանգավոր է․ Արմեն Ռուստամյան

Հաջորդը

Հույս ունեմ, որ պարտավորությունները, որ Ռուսաստանը ստանձնել է, որևէ կերպ կկատարի․ Խանդանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են Կապանի օդանավակայանի գործունեության հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղ ծանոթացել է կառույցի 2022 թվականի գործունեության…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին…
Դիտել

Լիահույս սպասում ենք. Ալեն Սիմոնյանը գերիների վերադարձի մասին

«Սպասում ենք․ հույս ունեմ՝ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով…
Դիտել

Տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն․ ԱՄՆ դեսպանություն

Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Այդ մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share