Երասխի գործարանը չի տեղափոխվում․ GTB հոլդինգն արձագանքել է Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերին

Մամուլում տարածվում են տեղեկություններ այն մասին, որ Երասխում գործող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանը տեղափոխվել է, և գործունեությունը կծավալի այլ վայրում:

GTB հոլդինգն արձագանքել է Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերին: Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև.

– Ինչպե՞ս կմեկնաբանեք մետաղաձուլական գործարանի տեղափոխման մասին լուրերը։

– GTB հոլդինգը բազմիցս հայտարարել և տեղեկություններ է տարածել իր կողմից արդեն իսկ իրականացվող և նախատեսվող ներդրումների ու ծրագրերի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է մետաղաձուլարանի կառուցմանը, ինչպես արդեն մի քանի անգամ բարձրաձայնվել է, ներդրումներն իրականցվելու են փուլային՝ հաշվի առնելով արտադրական ծավալների աստիճանական աճն ու շուկայական պահանջներից ելնելով՝ տեսականու հնարավոր բազմազանությունը։ Ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել։ Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը։ Ինչպես ծրագրված ու նախատեսված էր՝ այն արտադրական պրոցեսի ընդամենը փուլերից մեկն է։ Թե ո՞ր փուլը, թույլ տվեք այս պահին չմանրամասնել։ Ամեն ինչ կտեղեկացվի ժամանակին։

– Բայց այլ վայրերում իրականացնո՞ւմ եք շինարարություն․․․

– Այո, իհարկե, իրականացնում ենք։ Մեր ծրագրերը թեև որոշ չափով գրաֆիկից հետ են ընկել, սակայն իրականացվում են ողջ ծավալով՝ որքանով որ ներում են մեր առկա կարողությունները։ Տարբեր փուլերում և տարբեր ծրագրերում աշխատանքների իրականացումը կախված է մի շարք հանգամանքներից, որոնցից կառանձնացնեինք հատկապես ժամանակային գործոնն ու համապատասխան սարքավորումների ժամանման գրաֆիկը։ Այս կամ այն վայրում իրականացվող աշխատանքների վերաբերյալ ընկերության կողմից որոշումները կայացվում են՝ հիմնականում հաշվի առնելով այդ խնդիրները։

– Այսինքն՝ Երասխը աչքաթող չի՞ արված։

– Ոչ, և մեկ անգամ ևս ոչ։ Ավելին, ընկերությունը շարունակում է և հանձնառու է սահմանային բնակավայրերի, մասնավորապես Երասխ համայնքի աջակցության ծրագրերի իրականացմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախից 9 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ

Հաջորդը

ՄԻՊ աշխատակազմը չհայտարարված այց է իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախից 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ՝…
Դիտել

ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավարին

Նոյեմբերի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության…
Դիտել

Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը պարտավորություններից շեղվելու փորձ է․ ՀՀ ԱԳՆ

Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումն Ադրբեջանի կողմից պարտավորություններից շեղվելու հերթական փորձ է։ Այս մասին Թվիթերի էջում գրել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share