Երևանի ու Ցինդաոի միջև ստորագրվել է քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր

Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: 

Պաշտոնական հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետ Չժաո Խաոչժին քննարկել են քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները: 

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա առարկայական ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: 

«Չինաստանն ու Հայաստանը դեռ դարեր առաջ ունեցել են բարեկամական հարաբերություններ, իսկ այսօր ստորագրված համաձայնագիրը ևս մեկ ապացույց է մեր փոխադարձ ցանկությանը՝ պահպանելու և ամրապնդելու բազմադարյա բարեկամական կապերը: Իրականում առկա է լայն դաշտ՝ համատեղ ծրագրերի իրականացման համար, և ես իմ հերթին կանեմ հնարավորը, որ դրանք գործնականում հաջող ընթացք ստանան»,- նշել է Լևոն Հովհաննիսյանն ու գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել Երևան: 

Ցինդաոյի քաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ շուրջ 10 մլն բնակչություն ունեցող քաղաքը կառավարման իր փորձն ու հնարավորությունները պատրաստ է կիսել գործընկեր Երևանի հետ: Չժաո Խաոչժին նաև ընդգծել է, որ համատեղելով ջանքերը՝ քաղաքները կկարողանան կյանքի կոչել համաձայնագրում ամփոփված բոլոր դրույթները:   

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների՝ նեղ կազմով նիստը

Հաջորդը

Մուրճով սպանել է եղբորը

Առնչվող նյութեր
Դիտել

Տիգրան Ավինյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց Երևանի փողոցների փոսերը լցնելու համար

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կրկին խոսեց մայրաքաղաքի փողոցներում փոսերի առկայության և փոսալցման աշխատանքների խնդիրների մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…
Դիտել

Ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է մայրաքաղաքի փողոցները

Այս օրերին տեղացած ձյան ընթացքում ու տեղումները դադարելուց հետո ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է մայրաքաղաքի փողոցները։…
Դիտել

Առգրավվել է ավելի քան 300 կգ սիգ տեսակի ձուկ

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների շրջանակում առգրավվել է Երևանի փողոցներում վաճառվող ավելի քան 300 կգ սիգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share