Տիգրան Ավինյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց Երևանի փողոցների փոսերը լցնելու համար

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կրկին խոսեց մայրաքաղաքի փողոցներում փոսերի առկայության և փոսալցման աշխատանքների խնդիրների մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ավինյանին զայրացրեց այն փաստը, որ արդեն մեկ ամիս է՝ խոսում են փոսերի խնդրի մասին, բայց այդ հարցը լուծում չի ստանում։

«Հարգելի գործընկերներ, արդեն որերորդ շաբաթն է՝ այս փոսալցումների մասին եմ խոսում։ Նախորդ նիստից հետո հատուկ առանձին փակ քննարկում ենք արել վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարի հետ։ Այդ փոսերի մասին քննարկումները դեռ ակտուալ են։ Ինչքա՞ն ասեմ փոսեր։ Ուզում եմ հասկանալ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու։ Վարչական շրջանների ղեկավարնե՛ր, երկրորդական փողոցների փոսալցման աշխատանքները ձեր պատասխանատվությունն է։ Ի՞նչ չունեք, ո՞րն է խնդիրը։ Մի ամիս փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Ամենապրիմիտիվ աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարել։ Սա վերջին շաբաթն է՝ հրատապ կլինի, մեկ անձնից գնումով կլինի, ուզում եք անձամբ գնացեք այդ ասֆալտը լցրեք։ Եթե հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Ավինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարմնամարզիկները 4 մեդալ են նվաճել խորվաթական World Challenge Cup-ում

Հաջորդը

Հունիսի 12-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 225 է

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղավիացիան օդանավի վթարի հետ կապված նոր տվյալներ է ներկայացրել

Քաղաքացիական ավիացիայից տեղեկացնում ենք ձեզ, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Ջրաբեր գյուղի տարածքում կործանված BeechCraft 95-B55 մասնավոր ինքնաթիռի…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար  միջին…
Դիտել

Համերգ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանին

Դեկտեմբերի 25-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգասրահի վերաբացման առիթով մեկնարկած տոնական համերգաշարի երկրորդ համերգը՝…
Դիտել

Զինծառայողը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share