Եվրո-2024․Հայաստանը պարտվեց Լատվիային

UEFA 2024 Latvia-Armenia 0-2 10-12-2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 7-րդ տուրում մրցակցի դաշտում 0-2 հաշվով պարտվեց խմբի հետնապահ Լատվիայի հավաքականին։

Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում կայացած խաղի երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը մնացին 10 հոգով։ 53-րդ րոպեի երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Մարցիս Օշսը։

Հայաստանի հավաքականը չկարողացավ օգտվել թվային առավելությունից, փոխարենը երկրորդ գոլը բաց թողեց 68-րդ րոպեին։

Լատվիայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ և վաստակեց 3 միավոր, սակայն շարունակում է եզրափակել D խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 7 միավորով երրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև չորրորդ տեղում գտնվող Ուելսը, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Խմբի առաջատարներն է Թուրքիայի հավաքականը, երկրորդ տեղում Խորվաթիան է։

Լատվիայի դեմ հանդիպումից 5 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային շրջագայություն է սկսել

Հաջորդը

Միրզոյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Հնդկաստանը Ադրբեջանին և Հայաստանին խաղաղ լուծում գտնելու կոչ է արել

Հնդկաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում բանակցություններ վարել և սահմանին ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծել։ Այս մասին…
Դիտել

Ռուսաստանն ինքը սպառազինության կարիք ունի, և հայկական կողմը աշխատանքային է տրամադրված. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ-ին վճարված գումարի դիմաց սպառազինություն ու տեխնիկա չստանալուն․ «Նման խնդիրներ կան․ տեղի են ունենում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share