Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գյումրի

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Շիրակի մարզպետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախաձեռնություններում․ «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու Շիրակի մարզում։ Գիտեմ, որ առաջին անգամ եք Գյումրիում, վստահ եմ՝ մեր մարզն ու քաղաքը կհավանեք»։

Մարզպետը դեսպանին է ներկայացրել Շիրակի մարզն ու մարզի հնարավորությունները, ներուժն ու անդրադարձել հիմնախնդիրներին ու առաջիկա անելիքներին․ «Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն, երկրաշարժից հետո, Շիրակը կորցրեց երբեմնի հզորություններն ու տասնամյակներ շարունակ վերականգնման ու կառուցման ճանապարհով անցավ, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, սակայն դեռ անելիքներ ունենք։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում զարգացման նոր ուղի բռնելու համար։ Լիահույս եմ, որ հայ-ֆրանսիական միջմարզային հարաբերություններն այսուհետ էլ կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով դրանց սերտացմանը նպաստել։ Շիրակի մարզն ու համայնքներն արդեն ունեն համագործակցության փորձ Ֆրանսիայի տարբեր շրջանների հետ, վստահ եմ՝ համատեղ ջանքերով այդ գործակցությանը նոր շունչ ու թափ կհաղորդենք»։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ որպես դեսպան ջանք չի խնայելու ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման համար․ «Պարոն մարզպետ, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու և Ձեր անմիջականության համար շնորհակալ եմ։ Դուք ճիշտ եք՝ Շիրակի մարզի հետ Ֆրանսիայի տարբեր շրջաններ ու քաղաքներ արդեն բարեկամություն են հաստատել, ես իմ կողմից վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ մեր հագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու, նոր ուղղություններով զարգացնելու համար, խոսքս թե տնտեսական, թե մշակութային համագործակցությանն է առնչվում»։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տնտեսական, մշակութային, առողջապահական, կրթական բնագավառներում համագործակցությանն ու համայնքների միջև ապակենտրոնացված գործակցության նոր հեռանկարներին։

Հանդիպման ավարտին մարզպետը հուշանվեր է փոխանցել դեսպանին՝ վստահություն հայտնելով որ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ, որոնց արդյունքում կնախանշվեն ու կիրականացվեն նոր ծրագրեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մելանի Ջոլին կմասնակցի սեպտեմբերին Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանը

Հաջորդը

Սուրմալուի պայթյունի գործն ուղարկվել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում վերսկսվել է ջրի պոմպակայանի կառուցումը

Ռուս խաղաղապահներն ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունն Արցախի Խնաբադ և Ասկերան բնակավայրերին ջուր մատակարարելու համար, որոնց մեծ…
Դիտել

ԿԽՄԿ-ն հայտնում է, որ ՈՒկրաինան ներառվել է աշխարհի ականներից առավել տուժած երկրների ցանկում

Ինչպես հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ » գործակալությունը Ուկրաինան ներառվել է ականներից առավել տուժած երկրների ցանկում, ասվում է Կարմիր…
Դիտել

Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի մոտ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։ «Սա պետք է մտահոգի նաև…
Դիտել

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share