Մելանի Ջոլին կմասնակցի սեպտեմբերին Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանը

Հայ դատի Կանադայի հանձնախումբը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։

Հայ դատի հանձնախմբի կողմից վերստին շեշտվել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, այն ընդգծմամբ, որ դա Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կենսագործունեության միակ երաշխիքն և, որ Արցախը երբեք չի կարող ենթարկվել Ադրբեջանին ու դառնալ ցեղասպանության զոհ։

Հայ դատի հանձնախումբը Կանադայի արտաքին գործերի նախարարին քաղաքական ու դիվանագիտական առաջնահերթությունների ծրար է փոխանցել, որը Կանադայի կառավարության համար կարող է օգտակար լինել Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման գործում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ իր հերթին նախարար Ջոլին տեղեկացրել է սեպտեմբերին ՀՀ-ում, իր մասնակցությամբ, Կանադայի դեսպանատան պաշտոնական բացման մասին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՀ ՊԲ-ից հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Հաջորդը

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գյումրի

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ի երկրները պետք Է շարունակեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՀ-ի փոխնախագահ

Եվրամիության անդամ երկրները պետք Է շարունակեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, քանի որ ապագայում դա ավելի թանկ կնստի, սակայն…
Դիտել

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային գործակցության նախարարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային գործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին…
Դիտել

Երևանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share