Ղրիմում զինամթերքի պահեստը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանությունը խոցել կամ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով  ճնշել է 11 անօդաչու թռչող սարք, հայտարարել է բռնակցված երկրամասի ղեկավար Սերգեյ Ակսենովը։  BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ սրա հետ մեկտեղ հարված է եղել Ջանկոյսկի շրջանի զինամթերքի պահեստին։   

Որոշում է կայացվել տարհանել մոտակա գյուղերը պայթյունի վայրից հինգ կիլոմետր շառավղով։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան։ Երկաթուղով և Ջանկոյ-Սիմֆերոպոլ մայրուղով երթևեկությունը դադարեցվել է։ Սա արդեն վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ անօդաչու թռչող սարքը հարվածում է բռնակցված Ղրիմում գտնվող ռազմական պահեստին։ Շաբաթ օրը Ակսենովը հայտնել էր, որ Կրասնոգվարդեյսկի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ ՌԴ իշխանությունները հայտնել էին, որ երկուշաբթի գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր ընկել Մոսկվայում: Դրանցից մեկը բախվել է ՌԴ ՊՆ գլխավոր շենքի հարակից շինությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԹՍ-ների հարձակում Մոսկվայի վրա

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում,…
Դիտել

Հաստատվել է սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների…
Դիտել

Կանադան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը չի բացառում

Կանադայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով լսումներ են կայացել, որոնց ընթացքում երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին չի բացառել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share