Գրող, որ հավատարիմ մնաց իր արմատներին․ այսօր Ստեփան Ալաջաջյանի 100-ամյակն է

Հայ գրականության նորագույն շրջանի ականավոր դեմքերից մեկը՝ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, թարգմանիչ, կինոսցենարիստ Ստեփան Ալաջաջյանն է։ Նրա նախնիները գաղթել էին Զեյթունից։

Եղեռնից մազապուրծ եղած ու հայրենի երկիրը կորցրած մարդիկ, որոնք սակայն, արմատներով կապված էին իրենց հող ու ջրին, հարազատ ժողովրդին, նրա սովորույթներին ու բարքերին։ Հետագայում այս ամենը պետք է տեղ գտներ ապագա գրողի ստեղծագործություններում: Արձակագիրը «Եղեգները չխոնարհվեցին» վեպում Փառենի կերպարը կերտելիս, աչքի առաջ ունեցել է հոր նախատիպը, որը զեյթունցու հավաքական կերպար էր. «Փառենը ինքն էլ քայլող պատմություն է, իր ժողովրդի հերոսական, բայց և ողբերգական պատմությունը, նա հաստատուն կոճղ է, հայոց անընկճելի կաղնի»:
Ալաջաջյանը որտեղ էլ բնակություն հաստատեց, երբեք չմոռացավ իր ու իր նախնիների արմատները: Նա մշտապես խորհում ու գրում էր ազգային թեմատիկայի շուրջ․ «Մեզ հայ պահող ուժը մեր ազգասիրությունն է, մեր հայրենասիրությունը, մենք մեզ ճանաչում ենք այն լեզվով, որ խոսելու են մեր հողի մարդիկ և մեր երկիրն է մեր ինքնաճանաչման վկան, Արարատն է ու Արագածը, Սևանն է ու Վանա ծովը…»
Նրա ստեղծագործությունները շաղախված են հայրենի երկրի սիրով ու կարոտով, իր հոգում մշտապես բորբոքվող եղեռնի մեծ վշտով, հայրենասիրության ու ներգաղթի թեմաներով,որոնք իրենց արտացոլումը գտան «Եղեգները չխոնարհվեցին», «Անապատում», «Փյունիկ», «Անառագաստ նավակներ», «Մադլենն ապրում է Փարիզում», «Ոսկեգույն ծիր կաթին», «Վիրավոր եղջերուն», «Առանց հայրենիքի», « Ապառաժները արտասվել գիտեն», «Չսպիացած վերք» և մյուս գործերում:

Հանգամանքների բերումով գրողը ստիպված եղավ 1992 թ․ ընտանիքով փոխադրվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և հաստատվել հայաշատ Լոս Անջելես քաղաքում: Չնայած ծանր հիվանդությանը` նա շարունակեց իր ակտիվ գրական գործունեությունը, հանդես եկավ հոդվածներով ու ելույթներով: 2001 թ․ նրա դուստր Թերեզան հիմնադրեց «Առագաստ» գրական ամսագիրը, որի խմբագիրը դարձավ Ստեփան Ալաջաջյանը: Ամսագիրը երկար տարիներ հուսալի և հոգևոր կամուրջ դարձավ հայրենիքի ու սփյուռքի միջև, որը ջերմացնում էր տարբեր մայրցամաքներում ապրող հայերի:
Հայ կինոդիտողների համար գաղտնիք չէ, որ Ալաջաջյանի սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան 1980 թ․ նկարահանել է «Կտոր մը երկինք», իսկ 1984-ին «Ճերմակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարները։

Հեղինակ՝ Աննա Հարությունյան, ՀՊՄՀ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում տրոլեյբուս է այրվել. տուժածներ չկան

Հաջորդը

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչո՞ւ է ակտիվացել ընդդիմությունը. Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Ընդդիմադիրների փողոցսյին պայքարը ակտիվացվել է մեկ կետից՝ Ռուսաստանից, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Մանրամասները տեսանյութում
Դիտել

ԵՄ դիտորդական առաքելությունը օպերատիվ գրասենյակ է բացել Իջևանում

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր գրասենյակ է բացել Տավուշի մարզկենտրոն Իջևանում։ Այս մասին տեղեկանում ենք առաքելության «X»-ի էջում…
Դիտել

ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը․ ԱՄՆ պետքարտուղար

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր…
Դիտել

Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share