ԳՇ պետերը ասել են՝ հեշտ չի լինի, բայց մենք կպահենք. Փաշինյանը՝ պատերազմի մասին

Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց 2019թ․ հունվարի 26-ին ՊՆ փակ նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությունը․ «Բանակցային գործընթացի՝ այս ֆորմատով մեզ տանում են դեպի պատերազմ, պահանջում են զիջում ոչնչի դիմաց, մեզ դնում են պատերազմի կոնվեյերի վրա։ Մենք չենք կարող զիջումներ անել ոչնչի դիմաց։ Բայց որպեսզի ունենանք անիմաստ զիջումներ չանելու հնարավորություն, մեր ամրության պաշարը բանակն է»։

Քոչարյանը նաև հիշեցրեց, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանը բանակի՝ այն ժամանակվա ղեկավարությանը հստակ հարց է տվել․ ունե՞նք ամրության այդ պաշարը, որ անիմաստ զիջումներ չանենք։ Ըստ Քոչարյանի՝ այս ժամանակվա ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ստանդարտ պատասխան էր տվել, որ զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Քոչարյանը Հայաստանի վարչապետին խնդրեց մեկնաբանել, թե ինչքանով է համապատասխանում սա իրականությանը․

«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետերից աշխատանքային մակարդակում փորձել եմ հասկանալ՝ ինչ կարող ենք անել։ Կոպիտ ասած՝ կարո՞ղ ենք պահել, թե՞ չէ։ Ես երբեք չեմ լսել պատասխան, որ՝ չէ։ Ասել են՝ հեշտ չի լինի, բայց, իհարկե, կպահենք։ Դրա մասին անվտանգության խորհրդին էլ է գրավոր զեկուցվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,- «Ես, ներառալ 2020 թվականի օգոստոսը, ստացել եմ հավաստիացում, որ շատ դժվար է լինելու, բայց Զինված ուժերը, Պաշտպանության բանակն իրենց առջև դրված խնդիրը կատարելու են»։

Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է բանակի սպառազինությունների մասին. «Շատ է խոսվում այն մասին, թե իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձևախեղվել են. ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել»։ Փաշինյանն ընդգծեց՝ բացառված է, որ մեկը հիշի դեպք, երբ բանակը կառավարության առաջ դրել է ինչ-որ խնդիր ու այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ փող չկա. «Բայց, ուզում եմ նաև հասկանանք, որ շատ խնդիրների լուծում միայն փողի հետ կապված չէ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք Հայաստանին չի պատկանել. վարչապետ

Հաջորդը

Դուշանբեում լրիվ պատահական ստացվեց, երբ վերելակում 3-րդ մարդն՝ իր և Ալիևի հետ, Գրիգորի Հայրապետովն էր․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատումն է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը «Մենք քանիցս նշել ենք,…
Դիտել

Գյումրիի 54-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել երկու համաքաղաքացիներին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share