Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է․Վասիլիս Մարագոս

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիությունը կրկին դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։ Մենք շարունակում ենք նվիրված լինել այս ջանքերին։ Մեր անմիջական ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչների մարդասիրական կարիքները, որոնք ապաստան են գտել Հայաստանում»,- ասաց նա։

Դեսպանը հավելեց, որ ԵՄ-ն և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եկեղեցու որոշմամբ Արմեն Չարչյանը կրկին նշանակվել է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն

Հաջորդը

Եղեգնաձորում բացվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը

Առնչվող նյութեր
Դիտել

«Առաջին կարևորության հարցերում դիրքորոշումները դեռևս բավական հեռու են իրարից». Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովում անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Նրա խոսքով՝ մինչ այժմ…
Դիտել

Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար

Հայաստանի ներքին գործերի նախարարությունից «Լուրերին» տեղեկացրել են, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար:  …
Դիտել

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար մարտահրավերները

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր…
Դիտել

Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի,  Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share