Հայաստանն ու Վրաստանը սահմանազատման աշխատանքների վերսկսման պայմանավորվածություն են ձեռք բերել․ ԱԳ փոխնախարար

Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք բավական տևական ժամանակ դադարել էին։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։    

«Այս պահին երկու երկրներն էլ թարմացրել են իրենց սահմանազատման հանձնաժողովի կազմերը, բայց դեռևս նիստ տեղի չի ունեցել։ Բնականաբար, որոշակի տնային աշխատանք է կատարվում երկու կողմերում, և հույս ունենք, որ առաջին նիստը չի ուշանա»,- նշեց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե այս գործընթացի շրջանակներում Հայաստանը պատրաստվո՞ւմ է ինչ-որ տարածքներ զիջել Վրաստանին՝ Կոստանյանը պատասխանեց, որ տեղի է ունենալու սահմանազատման գործընթաց, որի տրամաբանությունը բոլոր հարևանների հետ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանագծի վերականգնումն է։  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին․ Կոստանյան

Հաջորդը

Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Առնչվող նյութեր
Դիտել

ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացին ձերբակալվել է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության գնալուց առաջ…
Դիտել

Կան հարցեր, որ ճիշտ չեմ համարում բարձրաձայնել. Շահրամանյանը՝ մանրամասներ է ներկայացրել արցախցիների հետ հանդիպումից

Ղարաբաղի նախկին ղեկավար Սամվել Շահրամանյանը ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչությունում հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ։ Հանդիպումից հետո նա, ներկայացուցչության…
Դիտել

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի…
Դիտել

Պատգամավորական մանդատներն այսօր լուծում են ամեն հարց բայց ոչ գլխավորը (տեսանյութ)

Խորհրդարանական կառավարման համակարգի անցած Հայաստանում 8-րդ գումարման Ազգային ժողովը թերեւս պետք է հենակետ դառնար ինքնիշխանությունը վտանգած երկրի համար։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share