Hayat project-ի առաջին մեծ մենահամերգը Երևանում

«Տիկնայք և պարոնայք, ձեզ սպասվում է աննկարագրելի գարնանային գժական համերգ». այս խոսքերով մեկնարկեց Hayat project-ի առաջին երեւանյան մենահամերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Hayat project-ի ռիթմիկ և պարային տրամադրությամբ երգերի առաջին հնչյունները հանդիսատեսին տեղափոխեցին Գյումրու կոլորիտային մթնոլորտ: Համերգի առաջին հատվածում կենդանի հնչողությամբ կատարեցին «Զիզի-բիզի», «Հարսանիք», «Եսքեզի համար խելագարվիմգը», «Հայաթում» հեղինակային երգերը, որոնք կարճ ժամանակահատվածում համացանցի հիթ են դարձել:

Երկրորդ հատվածում երգեցին նաև պոպուրիներ արտասահմանյան և ռուսականռետրո երգերից, որոնք ներկայացնում են ժամանակակից գործիքավորմամբ: Շուրջ 2ժամ տեւողությամբ համերգի ընթացքում հանդիսականներն ակտիվ ձայնակցում ու պարում էին:

Hayat project-ը հիմնվել է շուրջ 3 տարի առաջ, բոլոր անդամները գյումրեցի են: Տեսահոլովակները նկարահանվում են Գյումրիի տեսարժան վայրերում,տեսահոլովակների հերոսներն էլ Գյումրիի դրամատիկական թատրոնի և տիկնիկային թատրոնի դերասաններն են, իսկ հեղինակային երգերի հեղինակը գյումրեցիպրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է:

Բենդի կազմում են՝ ստեղնաշարային գործիքներ՝ Արթուր Եղիազարյան, սոլո-կիթառ՝Արմեն Հովհաննիսյան, հարվածային գործիքներ՝ Արմեն Թադեւոսյան, բաս-կիթառ՝Մհեր Մարտիկյան, փողային գործիքներ եւ վոկալ՝ Գեւորգ Հակոբյան, մեներգչուհի՝Նարե Հովհաննիսյան և մեներգիչ՝ Հովհաննես Սերոբյան:

Բենդի տեսահոլովակները բազմաթիվ դիտումներ ունեն համացանցում, ինչի շնորհիվնրանք դարձել են կորպորատիվ երեկոների պահանջված երաժշտական խմբերիցմեկը:

Ինչպես նշում են երաժիշտները, «Hayat project-ը մաքուր լեննականյան բենդ է ևարդեն հասցրել է դառնալ Գյումրու այցեքարտը: Շուտով հանդիսատեսին կներկայանան նոր երգերով ու տեսահոլովակներով:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անթալիայում հանդիպել են ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարները

Հաջորդը

Այսօր ադրբեջանական կողմը ականանետի 2 արկ է արձակել Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք․ մահացել է 31 մարդ

Հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 293 014 դեպք, որոնցից 259 705-ն` առողջացած, 5975-ը`…
Դիտել

Անտառների պահպանության համար պատասխանատու 6 պաշտոնատար անձի վերաբերյալ 6 քրեական գործ է ուղարկվել դատարան

Շարունակվում է Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների մարզային կառույցների հետևողական գործունեությունը ապօրինի անտառահատումների դեմ պայքարում, անտառպահպանության…
Դիտել

Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հունիսի 26-ին, ժամը 09:30-ին Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share