ՀՀ ֆինանսների նախարարությունը ԼՂ-ի բյուջեին հասանելիություն չունի․ Վահե Հովհաննիսյան

Ինձ համար մի քիչ հասկանալի չէ «բյուջե սառեցնել» հասկացությունը, որովհետև ֆինանսների նախարարությունը ԼՂ-ի բյուջեին հասանելիություն չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինասների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԼՂ-ի բյուջեն սառեցվել է։

«Իրենց բյուջեն է, իրենք են կառավարում։ Հայաստանը տրամադրել է վարկային միջոցներ․ վերջին անգամ՝ սեպտեմբերին»,- շեշտեց նախարարը։

Հարցին՝ ինչու թոշակ չի տրամադրվում ԼՂ-ից բռնի տեղահանված թոշակառուներին, Հովհաննիսյանն ասաց․ «Ոչ մեկին թոշակ չենք տալիս, որովհետև գումարը տվել ենք ԼՂ կառավարությանը, և իրենք են որոշել՝ թոշակ տալ, թե այլ ծախսեր անել»։ 

Նախարարը հավելեց նաև, որ 2023թ․ բյուջեով նախատեսված համարյա ամբողջ գումարը, մի բան էլ ավելի, հատկացված է․ մի փոքր մասն է մնացել․ «Հիմա այդ գումարը տրամադրում ենք մարդկանց, որոնք գտնվում են Հայաստանում»։

Մնացորդը հատկացնելու վերաբերյալ նախարարը նշեց՝ որոշում չկա, որ չի տրվելու այդ գումարը․ «Բայց տալու պատճառ էլ չեմ տեսնում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այցելել է Սյունիքի մարզի անցակետեր

Հաջորդը

«Կորել է» շուրջ 2000 աշխատատեղ. ՊԵԿ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը Ռուսաստանից չի ստացել սպառազինությունը, որի համար վճարել է․ ԱԳ փոխնախարարը հաստատում է

Այսօր լրագրողները ԱԺ-ում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանին խնդրել են մեկնաբանել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, ով հարցազրույցում նշել էր,…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի ՊԱԾ-ը հայտարարություն է տարածել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության վերաբերյալ։ Ադրբեջանը նրան մեղադրանք է առաջադրել մի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share