Հիմա կլինեմ Ձեզանից մեկը․ Գևորգ Ղազարյանն ավարտում է կարիերան (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Ֆուտբոլիստը հուզիչ հոլովակով դիմել է հավաքականի երկրպագուներին ու ֆուտբոլային հանրությանը.

«Սա անմոռանալի ճանապարհորդություն էր: Չեմ կարող մի հոլովակում հայտնել իմ հիացմունքը ձեր հանդեպ: Այն աջակցությունը, որ ստացել եմ ձեզանից, անգնահատելի է ինձ համար: Այն չուներ սահմաններ: Շնորհակալություն: Հիմա կլինեմ ձեզանից մեկը՝ Հայաստանի հավաքականի ֆանատը…, միշտ՝ ցանկացած իրավիճակում, ցանկացած հաշվի ժամանակ»:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան սկսել է 2006 թվականին: Երևանի «Փյունիկի» սանը նախկինում խաղացել էր «Բանանցում» (ներկայումս՝ «Ուրարտու») Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում» և «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուոմ» և «Շավիշում», կիպրական «ԱԵԼ Լիմասոլում»:

Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 76 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Հաջորդը

Արտակ Բեգլարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ին՝ Շրջակա միջավայրի ծրագրի շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախ

Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությունը․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական…
Դիտել

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին: Հանդիպմանը ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share