Իսրայելը գնդակոծում է Լիբանանի հարավը՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի կողմից հրթիռակոծության

Իսրայելի և Լիբանանի սահմանին առավոտյան բախումներ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանից հակատանկային հրթիռ է արձակվել Արաբ ալ Արամշե քաղաքի մերձակայքում տեղակայված զինվորական դիրքի ուղղությամբ։

Իսրայելական դիրքի հրթիռակոծության մասին հայտնել է նաև «Հեզբոլլահ» իսլամիստական խմբավորումը։ Ըստ BBC-ի՝ «Հեզբոլլահ»-ը նշել է, որ արձակել է երկու հրթիռ՝ ի պատասխան օրերս Իսրայելի ուժերի հետ բախումների ընթացքում իր 3 զինյալի զոհվելու։

BBC-ն նաև նշում է, որ այժմ Իսրայելը, ի պատասխան իր դիրքի հրթիռակոծության, գնդակոծում է Լիբանանի հարավային որոշ հատվածներ։

Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իսրայելը ռմբակոծում է Դհայրա քաղաքը, իսկ «Յարին գյուղը գնդակոծվում է ֆոսֆորային արկերով»։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը հայտնել էր, որ Լիբանանի տարածքից Իսրայել են ներթափանցել «ահաբեկիչներ», որոնք սպանվել են իսրայելցի զինվորների կողմից։ Այս բախումների ընթացքում իսրայելցի 3 զինվոր էր զոհվել։ «Պաղեստինի իսլամական ջիհադ» շարժումն իր հերթին հաստատել է, որ իսրայելցի զինվորների կողմից սպանված զինյալները եղել են իր անդամները։

Հոկտեմբերի 10-ին ևս բախումներ են տեղի ունեցել «Հեզբոլլահ»-ի և իսրայելցի զինվորականների միջև Լիբանանի և Իսրայելի սահմանին։ Ըստ BBC-ի հրապարակման՝ «Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի թիրախների վրա հարձակման ժամանակ զոհվել են իր զինյալներից 3-ը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Ռումինիա

Հաջորդը

Ի՞նչ պետք է հասկանալ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից. Ստյոպա Սաֆարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը․ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար,…
Դիտել

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 60 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է

Այսօր առավոտյան ավելի քան 60 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո»։  Մոսկվայի…
Դիտել

Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով` 200 դրամից դառնալով 208,42 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն…
Դիտել

Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ադրբեջանցիների հայտարարություններին, թե իբր Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share