Իսրայելը վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի վրա․ ԻՊԲ

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ վերականգնել են վերահսկողությունը երկրի հարավում գտնվող բոլոր բնակավայրերի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Դանիել Հագարին։

Սակայն նա միևնույն ժամանակ հայտնել է, որ պաղեստինցի առանձին զինյալների հետ Իսրայելի տարածքում բախումները դեռ շարունակվում են։

Ավելի վաղ ԻՊԲ-ից հայտնել էին, որ Իսրայելի տարածքում 7 կամ 8 վայրերում դեռ մարտեր են ընթանում։

Հոկտեմբերի 7-ին «Համաս» շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ լայնածավալ հարձակում սկսելով։ Նրանք գրավել են անցակետեր, ռազմաբազաներ։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Համաս»-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Վերջին երկու օրերին Իսրայելի կողմից զոհերի թիվը հասել է շուրջ 700-ի, Պաղեստինի իշխանությունները հայտնել են 493 զոհի մասին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Ադրբեջանի դեմ ՀՀ դիմումի բանավոր քննարկումներին

Հաջորդը

«Համաս»-ի մոտ գտնվող գերիների շարքում կարող են լինել Գերմանիայի քաղաքացիներ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հունվարի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, որը Հայաստանում է գտնվում…
Դիտել

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերածնվում է

Լոռու մարզի՝ Ախթալա քաղաքի, Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվեց պատարագ:Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ՝ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Ախթալայի Սուրբ…
Դիտել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share