Կարծրատիպերը կոտրելու ժամանակն է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 14-ին, մասնակցել է «Հայաստանն ավելի ուժեղ դարձնելով. Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը Հայաստանում» խորագրով միջոցառմանը։

Անահիտ Մանասյանն իր ելույթում անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին։ Գործընթացի հաջող իրականացման համար նա ընդգծել է տարբեր կարծրատիպերի հաղթահարման կարևորությունը։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթության ոլորտում, քանի որ դպրոցական տարիներից է ձևավորվում կարծրատիպային մտածողությունը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև մարզերում բնակվող կանանց տարբեր գործընթացներում մասնակցության խնդրին։ Պաշտպանը նշել է, որ մարզեր իրականացվող այցերի ժամանակ տարբեր քննարկումներ է անցկացնում կանանց հետ, կարևոր դերակատարություն ունի նաև ՄԻՊ առընթեր կանանց խորհուրդը։

Պաշտպանը ներկայացրել է նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա նշել է, որ շուտով ստեղծվելու է ՄԻՊ առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերով հասարակական խորհուրդ, ինչի արդյունքում նշված խնդիրների հաղթահարման հնարավորությունները կմեծանան։

«Անձամբ եմ աշխատելու ազգային փոքրամասնությունների համայնքների կանանց հետ»,- ընդգծել է նա։

Պաշտպանը խոսել է նաև որոշումներ կայացնելու գործընթացում կանանց ներգրավվածության խթանման մասին` ընդգծելով, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում։

«Հայաստանն ավելի ուժեղ դարձնելով. Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը Հայաստանում» խորագրով միջոցառումն անցկացվում է Հայաստանում Եվրոպական միրության պատվիրակության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում։ Այն իրականացնում է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը և նվիրված է ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի գործողությունների երկրորդ ազգային ծրագրի կիրարկումը բարելավելու համար իրականացվող քայլերին։ Միջոցառումը երկօրյա է և անցկացվում է հուլիսի 14-15-ը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ վաղը տեղի կունենա եռակողմ հանդիպում

Հաջորդը

Կրկին կրակահերթ արձակելու պարագայում, մենք դա կդիտենք ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում ՆԳՆ-ն ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով

Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի…
Դիտել

Հույսերը չեն մարում․ Աշոտ Գոմցյան

Հայաստան-Թուրքիա Հանդիպումից առաջ: 1.Բախտ և մոտիվացիա Բաղձալի հույսեր, աժիոտաժ, ասուլիսներ կիսապրոֆեսիոնալ հարցերով, կոչեր՝ չքաղաքականացնել հանդիպումը, սպասում… Մեր ֆուտբոլիստներից…
Դիտել

ԱՀ նախագահը տեսաուղերձով կպատասխանի Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին հանդես կգա տեսաուղերձով, որի ընթացքում կանդրադառնա Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share