Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատումը և այս համատեքստում՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որը նախատեսված է հաջորդ շաբաթ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Վաշինգտոնը գտնում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությանը վտանգ է սպառնում՝ հաշվի առնելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և վարչապետ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցի ընթացքում Վաշինգտոնի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը:

«Կարծում եմ՝ ես դրան կպատասխանեմ՝ ասելով, որ մեր կարծիքով՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի։ Մենք որոշ ժամանակ է՝ առաջ ենք մղում դա: Մենք հրապարակայնորեն ասել ենք, որ կարծում էինք՝ դա հասանելի է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեին գնալ բարդ փոխզիջումների: Ակնհայտ է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք չենք տեսել դրա իրագործումը։ Ուշադրություն եմ հրավիրում այն բանի վրա, որ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ պատրաստվում են հանդիպել։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և, ի վերջո, կամրջեն իրենց երկու երկրների միջև անջրպետը», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Այս հարցում ԱՄՆ-ի ներգրավվածությունը շեշտելով՝ Միլլերը նաև հիշատակել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը Հայաստան, ինչպես նաև վերջին շաբաթվա ընթացքում դիվանագիտական բարձր մակարդակով շփումները կողմերի հետ:

Հարցին՝ արդյոք Յուրի Քիմը պատրաստվում է այցելել նաև Ադրբեջան՝ Միլլերը պատասխանել է. «Ո՛չ, նրանք այնտեղ են (խմբ.՝ Հայաստանում), որպեսզի վերահաստատեն ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը, և, իհարկե, օգնելու բավարարել հումանիտար կարիքները, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղում վերջին բռնություններից»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի մետրոպոլիտենի գնացքների ուշացումները պայմանավորված են տեխնիկական զննումով

Հաջորդը

Ալբերտ Բազեյանը կալանավորվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ԱԱԾ-ն պատրաստ է վճռական գործողությունների․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ԱԱԾ հայտարարությունը․ Հարգելի հայրենակիցներ, սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է…
Դիտել

ՀՀ 60 քառակուսի կիլոմետր տարածք Ադրբեջանն օկուպացրել է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի ժամանակ․ ՔՊ պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը խորհդրարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վերջին հարձակման հետևանքով հայկական դիրքային կորուստներին՝…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավարի հետ

Մայիսի 5-ին ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share