«Կենտրոն․Երևանը խոշորացույցի տակ» լուսանկարների ցուցահանդես-մրցույթի արդյունքներով

«Կենտրոն․Երևանը խոշորացույցի տակ» նախագծի շրջանակում անցկացված լուսանկարների ցուցահանդես-մրցույթի արդյունքներով 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Նանե Ալեքսանյանը՝ կուրսի ղեկավար Արմեն Խաչատրյան, և նույն բաժնի շրջանավարտ Արամ Խաչատրյանը:

Ցուցահանդեսում ներկայացված էին մրցույթի լավագույն 30 աշխատանքները, ինչպես նաև նախորդ տարվա «Զգա՛ Երևանի շունչը» մրցույթի հաղթող Լենդո Պետրոսյանի լուսանկարները։
Ցուցահանդեսին ներկա էին եղել և իրենց մասնագիտական գնահատականը տվեցին «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, Հայկական պետական Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյանը, «Երևան. ճեպանկարների գիրք»-ի համահեղինակ Արարատ Մինասյանը և գրաֆիկ դիզայներ, դիջիթալ արտիստ Լենդո Պետրոսյանը։
Ցուցահանդեսը մեկնարկեց «Լիբերտա» լարային քառյակի ելույթով, որն ամբողջ միջոցառման ընթացքում ապահովեց ցուցահանդեսին ազգային ոգին ու շունչը։

Հյուրերն ու անցորդները շրջեցին վարչական շրջանի շենքի նախասրահում, ծանոթացան մրցութային լուսանկարներին։
Միջոցառման ավարտին մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակներին շնորհվեցին հավաստագրեր և դրամական պարգևներ, իսկ մրցույթի բոլոր 13 մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր և հուշանվերներ։

Հեղինակ՝ Լիլիթ Պետրոսյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը համաշխարհային վարակ է. Լևոն Շիրինյան

Հաջորդը

Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունեցավ երեք մեդալակիր

Առնչվող նյութեր
Դիտել

Սամվել Շահրամանյանը հանդես կգա հայտարարությամբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են. «Զանգվածային որոշ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկությունները, թե իբր սեպտեմբերի 19-ի…
Դիտել

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդներին է ներկայացրել ադրբեջական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին։ «Ի շարունակություն նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում…
Դիտել

Դավիթ Բեկ գյուղի հատվածում հայտնաբերված պայթուցիկ զինամթերքները ոչնչացվել են

Դավիթ Բեկ գյուղում ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված 135 256 մ² տարածք մարքվել և պաշտոնապես հանձնվել է օգտագործման։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share